Վան Գալն իր հեռացման մասին տեղեկացել է Մոուրինյուց
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը իր հեռացման մասին իմացել է պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուի հետ հեռախոսային խոսակցությունից։ Մոուրինյուի անունն ամենից հաճախ է շոշափվում որպես հոլանդացի մասնագետի հավանական փոխարինող։
Ինչպես վստահեցնում է «Mirror»-ը, անգլիական ակումբի ղեկավարությունը Վան Գալի հեռացման վերաբերյալ որոշումը կայացրել է առանց վերջինիս ներկայության և անմիջապես չի տեղեկացրել նրան այդ մասին։
Հիշեցնենք, որ «Ման. Յունայթեդի» ապագա գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա մոտ ժամանակներս։