Մանչեսթեր Յունայթեդը Իբրահիմովիչին 2 տարվա համար կառաջարկի 45 մլն եվրո
ՍպորտՖրանսիական ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով ամռանը կհեռանա ակումբից, կարող է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»,- տեղեկացնում է Goal.com-ը:
Մանչեսթերցիները պատրաստ են 34-ամյա ֆուտբոլիստին վճարել 10.5 մլն եվրո պայմանագիր կնքելու, ինչպես նաեւ 325 հազար եվրո շաբաթական աշխատավարձ: Ընդհանուր առմամբ, երկու տարվա ընթացքում Իբրահիմովիչը կարող է ստանալ 45 մլն եվրո:
Զլատանը նաեւ առաջարկներ ունի ԱՄՆ-ից: