Լիվերպուլը որոշել է բաց թողնել Կոլո Տուրեին
ՍպորտԱնգլիական «Լիվերպուլի» կոտդիվուարցի պաշտպան Կոլո Տուրեն ամռանը կհեռանա ակումբից, քանի որ լիվերպուլցիները չեն երկարաձգի նրա հետ պայմանագիրը,- տեղեկացնում է «Daily Mail»-ը:
Պաշտպանը ցանկանում է մնալ եւ պատրաստ է ցանկացած պահի երկարաձգել պայմանագիրը, սակայն նման զարգացումը հավանական չէ:
Տուրեն «Լիվերպուլ» է տեղափոխվել 2013 թվականի հունիսին եւ այդ ընթացքում մասնակցել է 72 հանդիպման: