Բեյլ. Զիդանը մեզ թույլ տվեց հաճույք ստանալ խաղից
Սպորտ«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը գովասանքով է խոսել գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մասին:
-Զիդանը եկավ և մեզ թույլ տվեց հաճույք ստանալ խաղից, նա մեզ ազատություն տվեց: Կարծում եմ՝ յուրաքանչյուր ֆուտբոլիստ սիրում է, երբ իրեն նման հնարավորություններ են տալիս: Զիդանը «Ռեալին» վստահություն է հաղորդել: Նա օգնել է հավատալ, որ մեզանից յուրաքանչյուրը խաղադաշտում կարող է իրեն լավագույնս դրսևորել:
Մենք գիտենք, որ կարող ենք հաղթել Չեմպիոնների լիգայում: Պետք է պարզապես խաղադաշտ դուրս գանք և ապացուցենք դա: Մեզ համար բարդ հանդիպում է լինելու,-Բեյլի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:
Հիշեցնենք՝ Զինեդին Զիդանը «Ռեալը» գլխավորել է այս տարվա հունվարին՝ փոխարինելով Ռաֆայել Բենիտեսին, իսկ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Ռեալ»-«Ատլետիկո» հանդիպումը կայանալու է մայիսի 28-ին: