ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Ուրախ եմ Նադեժդա Սավչենկոյին տեսնել ազատության մեջ
ՄիջազգայինՈւրախ եմ տեսնել, որ ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն ազատ է արձակվել: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
«Ուրախ եմ տեսնել, որ Նադյա Սավչենկոն վերջապես ազատ է արձակվել եւ բարեհաջող վերադարձել է տուն: Լավ լուր է իր ընտանիքի եւ Ուկրաինայի համար», — գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 25-ին ազատություն է շնորհել ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին: Տեղի է ունեցել Սավչենկոյի փոխանակումը Կիեւում դատապարտված ռուսասատանցիներ Երոֆեեւի եւ Ալեքսանդրովի հետ:
ԶԼՄ-ները գրում են, որ Սավչենկոյին ռուսաստանցիների դիմաց փոխանակելու պայմանավորվածությանը ձեռք է բերվել «նորմանդական քառյակի» հեռախոսային բանակցությունների ընթացքում: