Աբրահամ Խաշմանյանը առաջարկ է ստացել ղազախական երկու ակումբներից
ՍպորտՀայաստանի նորընծա չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հնարավոր է կարիերան շարունակի Ղազախստանում:
Ինչպես հաղորդում է Sports.kz-ն, 48-ամյա մասնագետին ներկա դրությամբ ներկայացվել են ղազախական երկու ակումբներ գլխավորելու առաջարկներ: Խաշմանյանը ձմռանը բանակցություններ է վարել Կարագանդայի «Շախտյոր»-ի հետ, սակայն դրանք հաջողությամբ չէին ավարտվել:
Խամշանյանը վերջերս հայտարարել է, որ հեռանալու է «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից և այլևս չի ցանկանում Հայաստանում մարզչական գործունեություն ծավալել: