ԵՄ-ի ղեկավարները որոշում կընդունեն հակառուսական պատժամիջոցները երկարաձգելու մասին. Դոնալդ Տուսկ
ՄիջազգայինԵվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը վստահություն է հայտնել, որ Եվրամիության երկրների ղեկավարները որոշում կընդունեն հակառուսական պատժամիջոցների գործողության ժամկետը երկարաձգելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ հայտարարությունը նա արել է մայիսի 26-ին՝ «Մեծ յոթնյակի» (G7-ի) գագաթնաժողովի բացումից առաջ:
Համապատասխան որոշումը, նրա խոսքով, կընդունվի «առաջիկա երկու կամ երեք շաբաթվա ընթացքում առանց մեծ քննարկումների»: Տուսկը նաեւ նախազգուշացրել է, որ ԵՄ-ն կպահպանի իր դիրքորոշումը պատժամիջոցների գործողության ժամկետների հարցում. սահմանափակիչ միջոցները կչեղարկվեն Մինսկի համաձայնությունների ամբողջական կատարումից հետո:
«ՌԴ-ի նկատմամբ ԵՄ-ի գործողությունները կմնան անփոփոխ, դա վերաբերում է նաեւ տնտեսական պատժամիջոցներին, դրանք ուժի մեջ կմնան մինչեւ Մինսկի համաձայնությունների ամբողջական կատարումը»,- Տուսկսի խոսքը մեջբերել է ՌԻԱ Նովոստին: