Երևան, 27.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ» «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ» Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»


Վլադիմիր Գասպարյանը և Նիկոլայ Բորդյուժան դրական են գնահատել ՀԱՊԿ ոստիկանական ուժերի «Կոբալտ-2016» զորավարժությունները

Հասարակություն

 Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղցար Նիկոլայ Բորդյուժան դրական են գնահատում և կարևորում են Հայաստանում անցկացված ՀԱՊԿ ոստիկանական ուժերի «Կոբալտ-2016» զորավարժությունները: Զորավարժություններից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ որպես ոստիկանապետ չի կարող գնահատականը բարձր դնել, քանի որ տեսնում է՝ անելիքներ շատ կան: «Որպես ոստիկանապետ չեմ կարող գնահատականը բարձր դնել: Կարող եմ ասել, որ բավարար էր՝ գումարածով»,-նշեց Գասպարյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանի ոստիկանության ստորաբաժանումների հմտությունների կատարելագործումը պետք է տեսնել զարգացման դինամիկայի հետ: «Մեր ոստիկաններն այս տարի ավելի լավն էին, քան անցյալ տարի, անցյալ տարի ավելի լավն էին, քան նախանցյալ տարի: Ես կարծում եմ, որ այս դրական դինամիկան կպահպանվի: Երբ շփվում ես այլ երկրների հատուկ ծառայությունների հետ, և տալու, և վերցնելու բաներ ունես, սովորելու և սովորեցնելու բաներ ունես: Ես կարծում եմ, որ այս առումով մեր տղաները շատ դրական իմպուլս ստացան: Այս քանի օրերի աշխատանքը ցույց տվեց, որ մենք ոչ միասին սովորելու, այլ նաև տալու բաներ ունենք»,- ընդգծեց ՀՀ ոստիկանապետը:

Ոստիկանապետը հավելեց, որ կան իրավիճակներ, երբ ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումները բարձր պատրաստվածություն են ցուցաբերում, տեղեր էլ կան, որ սովորելու բաներ ունեն: «Մեր հատուկ ծառայությունները ցույց տվեցին, որ մենք համարյա հավասար մակարդակի վրա աշխատում ենք: Կարծում եմ, որ կան իրավիճակներ, որտեղ մենք ավելի լավն ենք: Մենք այստեղ չենք ցուցադրել այն, ինչ կարող էինք, մենք ցուցադրել ենք այն, ինչ պետք է ցույց տայինք: Մեր տղաները ոչ միայն հոգեբանորեն, այլ նաև ֆիզիկապես շատ լավ պատրաստված են: Ես հպարտանում եմ այդ տղաներով&raq uo;,- հավելեց Գասպարյանը:

Նրա խոսքով՝ միջազգային ահաբեկչությունը մշտական սպառնալիք է հանդիսանում բոլոր երկրների համար, ուստի հարկավոր է պատրաստ լինել ցանկացած պահի այդ սպառնալիքին դիմակայելու համար: «Ահաբեկչությունից ոչ մեկ պաշտպանված չէ: Մարտահրավերները հիմա շատ են՝ տնտեսական, ֆինանսական, քաղաքական: Այս ամենը, եթե մեզ չի առնչվում, վաղը կարող է առնչվել: Դրա համար ես կարծում եմ, որ մեր հատուկ ստորաբաժանումները պետք է պատրաստ լինեն վաղվա հնարավոր մարտահրավերներին դիմակայելու: Ցանկանում ես խաղաղություն, միշտ պատրաստ եղիր պատերազմի»,- եզրափակեց Գասպարյանը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան էլ այն կարծիքին է, որ շատ կարևոր նշանակություն ուներ ՀԱՊԿ անդամ երկրների հատուկ նշանակության ջոկատների համատեղ գործունեության կառավարման մեխանիզմների մշակումը: «Սա շատ կարևոր էր այն առումով, որ մենք կարողանանք ապահովել համատեղ օպերատիվ կապը, սպառազինությունը, կառավարման միասնական համակարգը, որպեսզի հնարավոր լինի խուսափել մեծ զոհերից և, որ ամենագլխավորն է, արդյունավետ կատարել առաջադրանքը: Մենք այս առումով ստացանք շատ կարևոր քննական նյութեր: Ես կարծում եմ, որ զորավարժությունները հաջող են անցել: Ցանկանում եմ ընդգծել նաև Հայաստանի ոստիկանության ղեկավարության կազմակերպչական բարձր մակարդակի աշխատանքները՝սկսած պատվիրակություններին դիմավորելուց, վերջացրած զորավարժարանում ուժային ստորաբաժանումներին տեղավորելուց: Շնորհակալ եմ հյուրընկալության և ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպելու համար»,- ասաց նա:

Հայաստանի «Բաղրամյան» զորավարժարանում մայիսի 26-ին տեղի ունեցավ ՀԱՊԿ ոստիկանական ուժերի «Կոբալտ-2016» զորավարժության ակտիվ և եզրափակիչ փուլը: Զորավարժության ավարտից հետո աչքի ընկած ծառայողները ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ոստիկանապետի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հրամաններով պարգևատրվեցին: Միջոցառման ավարտին ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատայինները և ներքին զորքերի ծառայողները հանդես եկան ցուցադրական վարժանքներով:

Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՉինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Բարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»«Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»«Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրո