Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ»


Возвращение Будулая, կամ ի՞նչ արժե «հերոսի» վերադարձը

Անուշ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ, «Արցախի հերոս» կոչմանն առաջինը արժանացած (զբաղեցրած պաշտոնի և ունեցած ուժի շնորհիվ) Սամվել Բաբայանը երկար տարիներ անհայտության մեջ մնալուց հետո «հաղթականորեն» վերադարձավ Հայաստան։ Այդ մասին իսկույն ազդարարեցին նրան սպասարկող ԶԼՄ-ները, միաժամանակ ավետիս տալով մեզ՝ հաղթանակների մասին մոռացած ու պատմության մի մութ աղբարկղում կուչ եկած հայերիս, թե՝ «Սամվել Բաբայանն իր վերադարձի գլխավոր առաքելությունը տեսնում է Ղարաբաղում»։ 
Խոստովանենք, որ արցախցի շարքային հայրենասերներիս համար բավական պարտավորեցնող վերադարձ է։

Նաև պարտավոր ենք հուսալ, որ այդ վերադարձը հայությանը կբերի բազմաթիվ նոր տարածքներ, մեր բնակիչներին՝ երկաթե անվտանգություն, իսկ պետության ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ Սամվել Բաբայանի զորավարական որակին համարժեք իմաստնություն։ Ինչ փույթ, թե այդ բարձրագույն որակն զգալու համար լուրջ կամ գոնե կիսալուրջ իրական հիմքեր չկան՝ մարդն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, թե ունի հայությանը քրքրող բոլոր խնդիրների լուծման բանալին։ Իրեն սատարողներն էլ միաբերան կրկնում են դա, ամենևին չհուզվելով ստելուց առաջացող անհարմարությունից։
Իրականում, ապրիլի ընթացքում սկիզբ առած և դեռևս չավարտված պատերազմական գործողություններն ապացուցեցին, որ երկրի անվտանգության խնդիրներով զբաղվող կառույցները հստակ տիրապետում են իրավիճակին և կատարում իրենց անելիքը։ Սա միանշանակ փաստ է ճիշտ այնպես, ինչպես փաստ է, որ պետականության ամենակարևոր ինստիտուտներից մեկի՝ բանակի բոլոր մակարդակների սպաները և ժամկետային զինծառայողները կողմնորոշվում և գործում են բարդ իրավիճակին համարժեք։ Ինչպես սովորեցրել են։

Չենք ժխտի՝ բանակի կայացման գործում ավանդ ունի նաև մեր հերոսը, բայց սեփականել և մեկ հոգու տակ խցկել Կովկասում ամենամարտունակը գնահատվող բանակի առավելությունները՝ լուրջ չէ։
Անգլիացի հայտնի լրագրող Թամ դե Վաալն իր «Սև այգի» գրքում բավականին տպավորիչ է ներկայացնում 90-ականների երկրորդ կեսին իր գագաթնակետին հասած Սամվել Բաբայանի կերպարը։ Չցանկանալով մեջբերել նկարագրությունը՝ ընթերցողին խորհուրդ կտայինք համացանցում փնտրել նշված գիրքը։ Կարելի է միայն ավելացնել, որ Թոմ դե Վաալը շատ ավելի մեղմացրած է մատուցել «հերոսի» նկարագիրը։

Միևնույն ժամանակ, մտահոգիչ է, որ Սամվել Բաբայանին վերագրվող սխրանքները, փաստորեն, այլ անձանց ևս փառաբանելու նախադեպ են դարձել։ Քառօրյա պատերազմից հետո որոշ լրատվամիջոցներում մեկնարկեց այս կամ այն անհատին հերոսացնելու անիմաստ ու արատավոր գործընթացը։ Փորձ արվեց զրոյացնելու պետական կառույցների կատարած աշխատանքը, նույն լրատվամիջոցներով տարբեր արկածախնդիրներ հանդես եկան «կորցրած տարածքներն» ազատագրելու պատրաստակամությամբ...

Վերսկսելով ազգը հայրենասերների և դավաճանների բաժանելու արատավոր փորձերը՝ այդ անձինք և նրանց «հովանավորները» մի նպատակ ունեն՝ աշխատել սեփական կենսագրության վրա ու ստանալ շահ։ Այդ թվում՝ քաղաքական։ Այսպես, politik.am ռեսուրսում 26.05.2016թ. զետեղվել են «դարձի եկած» Սամվել Բաբայանի «7 օր» կայքին տված հարցազրույցի հատվածներ, որոնցից մեկը վերնագրվել է՝ «Սամվել Բաբայանը կդառնա նախագահ»։

Ըստ politik-ի կիսահանճարեղ հոդվածագրի. «...նրան (Սամվել Բաբայանին – Ա. Բ.) առաջարկել են ԼՂՀ նախագահի պաշտոնը և առաջիկա 2017 թվականի ընտրություններում անելու են ամեն ինչ, որպեսզի նա դառնա ԼՂՀ նախագահ: Սերժ Սարգսյանը վստահում է Բաբայանի փորձառությանը և հույս ունի, որ նա լինելով ԼՂՀ նախագահ կկարողանա վերահսկել նաև բանակը, որի ստեղծման մեջ մեծ դերակատարում է ունեցել հենց Սամվել Բաբայանը:
Փաստորեն, եթե 90-ական թթ. սկզբին տեղի ունեցած պատերազմում աչքի ընկած որոշ «գործիչներ» հավակնում են, ասենք, պաշտպանության նախարարի կամ այլ՝ համեմատաբար համեստ պաշտոնի, ապա «դարձվոր» հերոս Սամվել Բաբայանին հաջորդ տարի կտեսնենք ԼՂՀ նախագահի պաշտոնում։

Այ թե ինչ արժե Սամվել Բաբայանի վերադարձը։

Երկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել ․Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ Հայաստան