Շատ բան եմ սովորել Մխիթարյանից. Քրիստիան Պուլիշիչ
ՍպորտԱՄՆ հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի 17-ամյա կիսապաշտան Քրիստիան Պուլիշիչը հայտարարել է, որ շատ բան է սովորել իր թիմակից, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանից: «Շատ բան եմ սովորել Հենրիխից: Ես երբեք չեմ տեսել մի ֆուտբոլիստի, ով այդպես արագ ու նուրբ կվարվի գնդակի հետ: Նա միշտ կարող է փախչել պաշտպաններից: Մխիթարյանն ինձ շատ է օգնել: Կարծում եմ` մենք շատ ընդհանուր բաներ ունենք»,- Պուլիշիչի խոսքերն է մեջբերել fourfourtwo.com-ը:
Պուլիշիչը «Բորուսիայի» հիմնական կազմում իր նորամուտը նշել է ավարտված մրցաշրջանում և Բունդեսլիգայի 9 խաղերում դարձել է երկու գոլի հեղինակ: