Երևան, 27.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ» «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ» Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»


Ձգտեք լավագույնին, մի վախեցեք սխալվելուց և դրանք սրբագրելուց. Տավուշի թեմի առաջորդի մաղթանքը շրջանավարտներին

Հասարակություն

Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը դպրոցն ավարտող տավուշցի և բոլոր շրջանավատներին շնորհավորական մաղթանք է հղել:

Այս մասին տեղեկացանք Բագրատ Սրբազանի ֆեյսբուքյան էջից: «Տավուշ աշխարհի սիրելի շրջանավարտներ, մեծ սիրով և օրհնությամբ ողջունում և շնորհավորում եմ ձեզ այս կարևոր հանգրվանի՝ դպրոցական շրջանն ավարտելու առիթով: Ավարտելով այս շրջանը, զինված զանազան գիտելիքներով և հմտություններով, դուք գտնվում եք մեծագույն դպրոց մուտք գործելու նախաշեմին: Ներգրավվելու եք կյանքի զանազան ասպարեզներում. ոմանք շարունակելու են իրենց կրթությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում, ոմանք ընտրելու են այլ բնագ ավառներ: Ինչպիսին էլ լինի ձեր ընտրությունը, ձգտեք լավագույնին և բարձրագույնին` լինելու օրինապաշտ և արդարասեր քաղաքացիներ, նվիրյալ անձինք մեր Հայրենիքին, պետականությանը և սուրբ Եկեղեցուն: Ապրեք մեծ երազների ու տեսիլքների իրականացման նախանձախնդրությամբ, մի վախեցեք սխալվելուց և սակայն դրանք սրբագրելուց: Կյանքը գեղեցիկ է հենց այսպիսի վայրիվերումներով և դրանցից բխած իրագործումներով: Դուք ազատության մեջ ծնված սերունդ եք, արժևորեք ձեր կյանքը ազատությանն ու ազատագրվածին արժանի ու վայել գործերով: Հերոսությունն ու սխրանքը թող լինեն ձեր մշտական ընկերն ու բարեկամը, որովհետև երիտասարդության տարիները ոչ միայն հաճույքի, այլև հերոսության համար են: Եվ դուք ու ձեր սերնդակիցները փաստել եք դա և շատ հաճախ կյանքի գնով: 
Հետևորդներն ու աշակերտները դարձեք մեր մեծագույն Տավուշեցի հայրերի՝ Մխիթար Գոշի, Վանական վարդապետի, Կիրակոս Գանձակեցու, Խաչատուր Տարոնացու, Սահակ Ձորափորեցու, Վարդան Արևելցու, Գրիգոր վարդապետ Մանուչարյանի, մերօրյա և բոլոր ժամանակների հոգու, գրչի և ռազմի հերոսների:
Մանավանդ դո՛ւք, ապրելով Հայրենիքի դարպասների՝ մեր սքանչելի և սահմանպահ Տավուշ աշխարհում, շատ հաճախ գտնվելով կյանքի և մահվան սահմանագծում, երբեք չընկրկելով, յուրահատուկ պատանեկան տարիներ եք ունեցել` կոփելով ձեր կամքը, սնելով ձեր հավատքը և ամրացնելով ձեր նվիրումը մեր անանցանելի արժեքների հանդեպ՝ Աստծու, Հայրենիքի և Ազգի»,-գրել է հոգևորականը:

Նա նաև հորդորել է, որ ուր էլ գտնվեն դպրոցն ավարտող տղաներն ու աղջիկները, ինչպիսի հաջողություններ էլ արձանագրեն իրենց կյանքում, երբեք չմոռանան վերադառնալ Տավուշ: «Չմոռանաք վերադառնալ Տուն՝ Աստվածանկար Տավուշ աշխարհ, մեր Հայրենիքի մի փառապանծ և հերոսական երկրամասը, որտեղ դուք ծնվել ու մեծացել եք, որի զովասուն բնաշխարհը, վանքերն ու հոգևոր ժառանգությունը գրկել ու գգվել են ձեզ, որտեղ դուք ձեր ընտանիքներից ժառանգել եք առաքինի հայի իսկատիպ նկարագիրը՝ մեղմությունը, քաջությունը, հյուրընկալությունը, հավատքի ջերմությունը, սիրո քաղցրությունը, քաջությունն ու հերոսության բնական ապրումը: Աստված թող օրհնի ձեր կյանքի ընթացքը և պահպանի յուրաքանչյուր փորձանքից և վտանգից, երևելի և աներևույթ թշնամիներից»,-եզրափակել է Տավուշի թեմի առաջնորդը:

 

 

Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՉինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Բարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»«Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»«Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրո