Պաշտոնական. Բուսկետսի կլաուզուլան՝ 200 միլիոն եվրո
Սպորտ«Բարսելոնան» ու Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը փոխհամաձայնության են եկել գործող պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ, հայտնում է ակումբի կայքը:
27-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականի հունիսի 30-ը եւ ունի եւս 2 տարով երկարաձգելու հնարավորություն: Նոր պայմանագրում նշված է 200 միլիոն եվրո կլաուզուլա (տրանսֆերի նվազագույն արժեքը, որին համապատասխան առաջարկ ստանալիս ակումբը պարտավոր է վաճառել ֆուտբոլիստին):
Սերխիո Բուսկետսը 2008-ից է խաղում կատալոնական ակումբի գլխավոր թիմում: