Սիմեոնե. ՉԼ եզրափակչում գրոհելու ենք 11 հոգով
ՍպորտՄադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ «Ռեալի» դեմ հանդիպման իր ակնկալիքների մասին։
-Վաղը ես գերազանց ու լարված խաղ եմ ակնկալում։ Եթե դու տրամադրված ես ու մինչև վերջ գրոհում ես, գրոհում ու գրոհում, ապա կհասնես ուզածիդ։ 11 մարդու կուղարկենք մրցակցի տուգանային հրապարակ ու միայն կհարձակվենք։ Եթե ավելի լուրջ, ապա մենք ունենք մեր սխեման ու հավատարիմ կմնանք դրան։
Ինձ դուր է գալիս, երբ ինձ ճնշում են 130 տարվա պատմությամբ, ես պաշտում եմ դա։ Ես ճնշման տակ ամենալավն եմ աշխատում։ Վաղը մենք հնարավորություն կունենանք խաղալու աշխարհի ամենահոյակապ մարզադաշտերից մեկում։ Միայն հաղթանակը մեզ կերջանկացնի, միայն դա,-ասել է Սիմեոնեն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ։