Վուդվորդ. Մոուրինյուն այսօր լավագույն մարզիչն է
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորդսը մեկնաբանել է Ժոզե Մոուրինյուի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակումը։
-Մոուրինյուն պարզապես ֆուտբոլում այսօր լավագույն մարզիչն է։ Նա տիտղոսներ է նվաճել ու ոգեշնչել ֆուտբոլիստներին Եվրոպայի տարբեր երկրներում, բացի այդ՝ լավ գիտի ԱՊԼ-ն, այստեղ երեք տիտղոս է նվաճել։
Ես ուզում եմ ողջունել նրա մուտքը «Մանչեսթեր Յունայթեդ»։ Նրա ունակությունները իդեալական են ակումբն առաջ տանելու համար,-ասել է Վուդվորդը։