Բուսկետսը երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը
Սպորտ«Բարսելոնայի» հենակետային կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը երկարաձգել է պայմանագիրը կատալոնացիների հետ։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2021-ի հունիսի 30-ը։ Պայմանագիրը կարող է երկարաձգվել ևս 2 տարով, եթե Սերխիոն մասնակցի որոշակի քանակով խաղերի։
Նոր պայմանագրով Բուսկետսի հրաժարագինը կազմում է 200 մլն եվրո։
Տեղեկություն կա նաև, որ կիսապաշտպանը կվաստակի տարեկան16 մլն եվրո։
«Բարսելոնայում» հանդես գալու 8 մրցաշրջանների ընթացքում Բուսկետսը եղել է դաշտի կենտրոնի առանցքային խաղացող։ Ավարտված մրցաշրջանում նա դաշտ է դուրս եկել 53 անգամ։
«Բարսելոնայի» կազմում անցկացրած 8 տարիների ընթացքում Բուսկետսը 6 անգամ հռչակվել է Իսպանաիայի չեմպիոն, 4 անգամ նվաճել է Իսպանիայի գավաթը, 3 անգամ՝ Չեմպիոնների լիգայի գավաթը։