Գերմանիայում շարունակում է աճել փախստականների դեմ հանցագործությունների թիվը
ՄիջազգայինԳերմանիայի ՆԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզյերը հայտնել է, որ Գերմանիայում փախստականների դեմ հանցագործությունների թիվը աճել է ու վճռականապես դատապարտել է այդ երեւույթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Արդեն 2015-ին փախստականների ու նրանց կենտրոնների վրա հարձակումների թիվը հնգակի ավելացել է 199-ից դառնալով 1031 դեպք: 2016-ի առաջին ամիսներին իրավիճակը ավելի է վատացել: Հունվարից սկսած արձանագրվել է փախստականների կենտրոնների վրա հարձակումների 449 դեպք, որոնցից 82-ը բռնության կիրառումով: Փախստականների համար կենտրոններից բացի արձանագրվել է փախստականների դեմ եւս 654 հանցագործություն, որոնցից 107-ը ընթացել են բռնության ակտերով»,- հայտնել է Մեզյերը Funke մեդիախմբին տված հարցազրույցում:
Նախարարի խոսքով, հանցագործությունների բավականին մեծ մասը վիրավորանքներն են համացանցում: Մեզյերը դա նոր երեւույթ է անվանել: Նա համարում է,ո ր փախստականներին վերաբերող ճգնաժամը կատալիզատորի դեր է կատարել նման հանցագործությունների համար, պառակտելով երկիրը ու որոշ իմաստով եւս մեկ անգամ նվազեցնելով «բռնության կիրառման հոգեբանական խոչընդոտը»:
Եվրոպայում հիմա խոշորագույն միգրացիոն ճգնաժամ է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, որի պատճառը նախեւառաջ զինված հակամարտություններն են ու տնետսական խնդիրները Մերձավոր արեւելքի ու Հյուսիսային Աֆրիկայի երկրներում: ԵՄ սահմանների հարցերով զբաղվող Frontex գործակալության տվյալներով 2015-ին ԵՄ է մտել 1.8 միլիոն միգրանտ: Գերմանիայի ՆԳՆ տվյալներով 2015-ին Գերմանիա է ժամանել ավելի քան մեկ միլիոն փախստական: