«Շիրակ»-ը խզել է պայմանագիրն Արմեն Խաչատրյանի հետ
ՍպորտԳյումրիի «Շիրակ»-ը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմամանգիրը դարպասապահ Արմեն Խաչատրյանի հետ։
Ինչպես տեղեկացրին «Շիրակ»-ի լրատվական ծառայությունից, փորձառու դարպասապահը փետրվարին վեցամսյա պայմանագիր էր ստորագրել գյումրեցիների հետ, որը նախատեսված էր մինչև հուլիսի 31-ը։
Արմեն Խաչատրյանը «Շիրակ»-ի կազմում անցկացրել է 11 հանդիպում, բաց է թողել 10 գոլ, երկու անգամ էլ անառիկ է պահել սեփական դարպասը։