Նապոլին մերժել է Բավարիայի գայթակղիչ առաջարկը
Սպորտ«Բավարիան» շարունակում է տրանսֆերային դիտակետում պահել «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիին:
Ինչպես հայտնում է «Corriere Dello Sport»-ը, նեապոլական ակումբը մերժել է մյունխենցիների առաջարկը, որով վերջիններս պատրաստ են 24-ամյա ֆրանսիացու համար 40 միլիոն եվրո վճարել:
Խաղացողի ծառայություններով հետաքրքրված է նաև «Արսենալը»:
Իտալիայի ավարտված առաջնությունում Կուլիբալին մասնակցել է 33 հանդիպման: