Մորյենտես. «Ռեալի» համար ՉԼ գավաթը Պրիմերայի չեմպիոնությունից կարևոր է
ՍպորտՄադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ֆերնանդո Մորյենտեսը, որն օգնել է «Արքայական ակումբին» երեք անգամ նվաճելու Չեմպիոնների լիգայի գավաթը (1998, 2000 և 2002թ.), խոսել է թիմի համար այդ մրցանակի կարևորության մասին։
-Չեմպիոնների լիգան ամենակարևորն է։ «Ռեալի» համար ՉԼ-ում հաղթելն ավելի կարևոր է, քանի որ այդ դեպքում որևէ նշանակություն չի ունենա անգամ «Բարսելոնայի»՝ Իսպանիայի չեմպիոն դառնալը, միևնույն է՝ մրցաշրջանը չափազանց հաջողված կլինի։
Դա այդպես է ոչ միայն երկրպագուների, այլև ֆուտբոլիստների համար։ Եթե նրանք կարողանան ընտրել այդ երկու տիտղոսներից մեկը, ապա կընտրեն ՉԼ-ն։ Դա ակումբի համար կարևորագույն մրցանակն է, և նրանք մրցաշրջանի սկզբից երազում են այդ հաղթանակի մասին։
ՉԼ-ում հաղթելը միշտ գերագույն բավականություն է և մոտիվացիա, հատկապես՝ Մադրիդում։ Նրանք դրանով իրենց անունն են գրում պատմության մեջ.-ամփոփել է «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը։