Դե Բրյունեի անակնկալ հետագծով հարվածը կամային հաղթանակ է պարգևել Բելգիային
ՍպորտԵվրոպայի առաջնության պատրաստվող Շվեյցարիայի ու Բելգիայի հավաքականներն ընկերական հանդիպում են անցկացրել Ժենև քաղաքի համանուն մարզադաշտում:
Հաշիվը 31-րդ րոպեին բացել է տանտերերի կիսապաշտպան Բլերիմ Ջեմայլին, ով մոտ 10 մետրից կատարած հարվածով շանս չի տվել դարպասապահ Տիբո Կուրտուային:
Ընդամենը 3 րոպե անց Դրիս Մերտենսի հաշվենկատ փոխանցումից հետո Ռոմելու Լուկակուն մոտ տարածությունից խոցել է դարպասը:
Հանդիպման վերջակետը խաղավերջում դրել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին Դե Բրյունեն, ով մոտ 20 մետրից կատարած հարվածով, որից հետո գնդակն ընթացել է ուշագրավ հետագծով, 2:1 հաշվով կամային հաղթանակ է պարգևել Բելգիայի ընտրանուն:
Ընկերական խաղ
Շվեյցարիա – Բելգիա` 1:2
Գոլերը. Ջեմայլի (31) – Լուկակու (34), Դե Բրյունե (83)