Ռոման կբանակցի Ռեալի կիսապաշտպանին ձեռք բերելու համար
ՍպորտՀռոմի «Ռոման» լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչի ծառայություններով,- հաղորդում է «Football Italia»-ն:
Իտալական ակումբի ներկայացուցիչները ներկա կլինեն Միլանում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակչին, որի ընթացքում կբանակցեն 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ:
Հիշեցնենք, որ Կովաչիչը «Ռեալ» է տեղափոխվել 2015 թվականի ամռանը Միլանի «Ինտերից»: Իսպանիայի ավարտված առաջնությունում անցկացրած 25 խաղում նա կատարել է երկու արդյունավետ փոխանցում: