«Հալ Սիթին» նվաճեց Անգլիայի Պրեմյեր լիգայի ուղեգիր
ՍպորտՉեմպիոնշիփից ֆուտբոլի Անգլիայի Պրեմյեր լիգայի վերջին՝երրորդ ուղեգիրը նվաճեց «Հալ Սիթին»:
Առաջին դիվիզիոնում 3-6-րդ տեղերը գրաված թիմերի միջեւ անցկացված մրցաշարի եզրափակիչում «Հալ Սիթին» Լոնդոնի «Ուեմբի» ստադիոնում նվազագույն հաշվով հաղթեց«Շեֆիլդ Ուենսդեյին»:
«Հալ Սիթին» Պրեմյեր լիգայից դուրս էր մնացել նախորդ մրցաշրջանում:
Ավելի վաղ Չեմպիոնշիփից Պրեմյեր լիգայի ուղեգի էին նվաճել «Միդլսբրոն» ու «Բարնլին»: Այս տարի Անգլիայի ուժեղագույնների լիգան լքել են «Աստոն Վիլան», «Նյուքասլն» ու «Նորվիչը»: