Պերես. «Ռեալի» և Զիդանի սիրո պատմությունը շարունակվելու է
ՍպորտՉեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում «Ատլետիկոյի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ Զինեդին Զիդանը շարունակելու է աշխատել «Արքայական ակումբում»:
-«Ռեալի» և Զինեդին Զիդանի սիրո պատմությունը շարունակվելու է,-Պերեսի խոսքը մեջբերել է «Football Italia»-ն է:
Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը «Ռեալը» գլխավորել է հունվարին՝ փոխարինելով Ռաֆայել Բենիտեսին: Զիդանի գլխավորությամբ «Ռեալը» զբաղեցրեց Իսպանիայի առաջնության երկրորդ հորիզոնականը՝ չեմպիոն «Բարսելոնային» զիջելով 1 միավորով, իսկ այսօր նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, որն «Արքայական ակումբի» համար 11-րդն է: