Lufthansa-ն դադարեցնում է թռիչքները Վենեսուելա
ՄիջազգայինԳերմանական ավիափոխադրող Lufthansa-ն հայտարարել է, որ դադարում է թռիչքներ կատարել Վենեսուելա, որտեղ վատթարացող տնտեսական ճգնաժամ է տիրում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Թռիչքները կդադարեն սկսած հաջորդ ամսվանից, բայց Lufthansa-ն հույս ունի վերսկսել դրանք մոտ ապագայում:
Ընկերությունում նշում են, որ լատինաամերիկյան պետությունում սահմանված արժույթի շրջանառության վերահսկողությունը անհնար է դարձնում ավիափոխադրողի համար իր եկամուտները փոխանցել դոլարի և դրանք դուրս հանել երկրի սահմաններից դուրս:
Վենեսուելայում այժմ բարձր գնաճ է և առաջին անհրաժեշտության ապրանքների խիստ պակաս: