Դիբալան մերժել է Մոուրինյուի առաջարկը
Սպորտ«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան հրաժարավել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» և ծրագրում է թուրինյան ակումբի հետ նոր պայմանագիր կնքել: Այս մասին հաղորդում է «Tuttosport»-ը:
Աղբյուրը գրում է, որ մոտ 10 օր առաջ 22-ամյա արգենտինացին առաջարկ է ստացել անձամբ Ժոզե Մոուրինյուից, ով այդ ժամանակ դեռ պաշտոնապես չէր գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»: Պորտուգալացի մասնագետը հույս է ունեցել, որ կկարողանա արդյունավետ բանակցություններ վարել Դիբալայի հետ, սակայն վերջինս մերժել է:
Հիշեցնենք, որ Պաուլո Դիբալան 2015 թվականին է «Պալերմոյից» տեղափոխվել «Յուվենտուս»: Ավարտված մրցաշրջանում Դիբալան թուրինյան ակումբի կազմում մասնակցել է 46 պաշտոնական խաղի և խփել է 23 գոլ: