Ռոնալդու. Մենք արժանի ենք այս ֆանտաստիկ երեկոյին
ՍպորտՉեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Ռեալ»-«Ատլետիկո» (1:1, 11-մետրանոցներ՝ 5:3) հանդիպումից հետո «սերուցքայինների» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ իր թիմն արժանի հաղթանակ է տոնել:
-11-մետրանոց հարվածաշարը միշտ էլ վիճակախաղ է: Երբեք չես իմանա, թե ինչ տեղի կունենա հետխաղյա հարվածաշարի ժամանակ, բայց մեր թիմը ցույց տվեց, որ ավելի փորձառու է: Մենք իրացրեցինք բոլոր հարվածները և արժանի ենք այս ֆանտաստիկ երեկոյին: Այժմ պետք է հանգստանանք և աստիճանաբար մտածենք Եվրոպայի առաջնության մասին,-պորտուգալացի հարձակվողի խոսքը մեջբերել է «BT Sport»-ը: