Թուրքիայի խորհրդարանը հաստատել է նոր կառավարության կազմը
ՄիջազգայինԹուրքիայի խորհրդարանը վստահություն է հայտնել Բինալի Յըլդըրըմի կառավարությանը: Նախարարների 65-րդ կաբինետին աջակցություն է հայտնել 315 պատգամավոր, դեմ է քվեարկել 138-ը: Ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է 550 պատգամավորներից 453-ը:
Յըլդըրըմը կառավարությունը ձեւավորել է մայիսի 24-ին՝ ընդամենը երկու օր անց այն բանից հետո, երբ նախագահ Էրդողանը նրան հանձնարարեց նոր կառավարության ցանկ ներկայացնել: Նոր վարչապետը զգալի փոփոխություններ է կատարել իր նախորդի՝ Ահմեդ Դավութօղլուի կաբինետում:
Յըլդըրըմը փոխել է 11 գերատեսչությունների ղեկավարների եւ երկու փոխվարչապետերի: Որոշ առանցքային նախարարներ մնացել են իրենց պաշտոնում. ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, ՆԳ նախարար Էֆքան Ալան, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, ֆինանսների նախարար Նաջի Աղբալը:
Ըստ ՏԱՍՍ-ի, ընդհանուր առմամբ, ըստ վերլուծաբանների, նոր կառավարությունն ու նրա ղեկավարը շատ ավելի մոտ են նախագահ Էրդողանին, քան Դավութօղլուի կաբինետը: