Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնի տիտղոսն է նվաճել հենացատկերում
ՍպորտՄարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն հենացատկեր վարժությունում:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, Դավթյանը, հավաքելով 15.316 միավոր դարձավ Եվրոպայի արծաթե մեդալակիր: Այս ձևում լավագույն արդյունք` 15.399, գրանցեց Ուկրաինան ներկայացնող Օլեգ Վերնյաևը:
Մինչ այս հավաքականի մյուս անդամներից Հարություն Մերդինյանը դարձել էր Եվրոպայի չեմպիոն՝ նժույգթափեր, իսկ Վահագն Դավթյանն արծաթե մեդալակիր՝ օղակների վրա վարժություններում: