ԴՆԹ-ի անալիզը հաստատել է «Թալիբան»-ի առաջնորդի սպանությունը
ՄիջազգայինՊակիստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ԴՆԹ-ի անալիզի օգնությամբ հաստատվել է «Թալիբան» ծայրահեղական շարժման առաջնորդ Ախթար Մանսուրի սպանությունը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Fox News»-ին:
Գերատեսչության տեղեկություններով՝ ԱՄՆ անօդաչու սարքի կողմից ոչնչացված մարդու ԴՆԹ-ի անալիզի արդյունքները համընկել են այն օրինակի հետ, որը վերցվել է թալիբների նախկին առաջնորդի բարեկամներից, ովքեր գնացել էին մարմինը վերցնելու:
Հաղորդվում է, որ մահացածի ինքնությունը հաստատելու բարդությունը բացատրվում է նրանով, որ նրա մարմինը վիզուալ ճանաչման է ենթակա եղել, իսկ փաստաթղթերը, որոնք գտել են նրա մոտից, պատկանել են ոմն Վալի Մուհամմադի:
Սակայն նախկինում «Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայցուցիչը հաստատել էր, որ շարժման առաջնորդ Ախթար Մանսուրը սպանվել է ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով:
«Թալիբան» ահաբեկչական կազմակերպության գործունեությունն արգելված է մի շարք երկրներում: