Բալոտելին հնարավոր է տեղափոխվի Լացիո
ՍպորտԻտալական «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելիի գործակալ Մինո Ռայոլան բանակցություններ է վարել «Լացիոյի» հետ,- տեղեկացնում է Il Messagero-ն:
Նշվում է, որ «Լացիոն» ֆուտբոլիստին առաջարկել է մշտական տեղ թիմի մեկնարկային կազմում՝ նվազեցված աշխատավարձով: Բացի այդ, իտալացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Գալաթասարայը» եւ Ա Սերիայի նորեկ «Կրոտոնեն»:
«Լիվերպուլում» չեն թաքցնում, որ ցանկանում են ազատվել Բալոտելիից եւ վերջինիս տրանսֆերը վաճառել չինական ակումբներին, սակայն Մարիոն մտադիր է մնալ Եվրոպայում: