Երևան, 08.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր Կամենդատյան Այս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Վենեսուելայում երկրաշարժերի զnhերի թիվը հասել է 3,685-ի ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում․ Աբրահամյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Իշխանությունն անցել է նախընտրական խոստումների կատարմանը, չի բացառվում հասնի կուսակցությունների գործունեության արգելմանը. Աբրահամյան Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ


Լուիզա Ներսիսյան. «Եթե երրորդ մարդու ներկայությունն անցողիկ է, ինքն է մեղք, իրեն ուղղակի խղճում ես, որովհետև օգտագործվել է»

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը Հայաստանում վաղուց վաստակել է «Համարձակ դերասանուհու» տիտղոսը, թեև  նրա համար այս տիտղոսը փոքր-ինչ զարմանալի է՝ դերասանը կա՛մ պրոֆեսիոնալ է, կա՛մ ոչ։ Թատրոնի հանդիսատեսը սովոր է Լուիզային տեսնել ծայրահեղ տարբեր դերերում։ Թերևս հենց այս բազմազանությունն է պատճառը, որ նա երբեք չի կտրվում հարազատ թատրոնից։ Blognews-ի հետ զրույցում դերասանուհին անկեղծորեն խոսել է մասնագիտական ճանապարհի և ոչ միայն  այդ մասին։

-Լուիզա, հեռուստատեսությունում պարբերաբար ունենում եք դադարի կարիք և ոչ բոլոր նախագծերում եք ներկայանում, սակայն թատրոնում միշտ զբաղվածություն եք ունեցել։ Ինչո՞վ է պայմանավորված, որ թատրոնում դադարի կարիք չեք զգում՝ չնայած  թատրոնն անհամեմատ ավելի շատ էներգիա է խլում դերասանից։

-Հեռուստատեսությունը դերասանին մարդկանց ավելի լայն զանգվածին ներկայանալու հնարավորություն է տալիս, սակայն ոչ  հոգևոր բավարարվածություն։ Թատրոնն է այն վայրը, որտեղ կարող ես էներգիայով ոչ միայն կիսվել հանդիսատեսի հետ, այլև ստանալ։ Հեռուստատեսությունն ու թատրոնը շատ տարբեր են. հեռուստատեսությունում կան նախագծեր, իսկ թատրոնը չի կարող լինել նախագիծ, այն դառնում է կյանքի ձև։ Թատրոնի մարդը հիվանդանում է թատրոնով ու այլևս չի պատկերացնում կյանքն առանց թատրոնի։ Այստեղ փորձաշրջանի երկարատև ընթացքը նաև ինքնաճանաչողական է, ինչը շատ կարևոր է։ Թատրոնն իմ կյանքն  է , հեռուստատեսությունը՝ աշխատանքը։

-Աշխատանք, որի միջոցով գումա՞ր եք վաստակում։

-Հեռուստատեսությունն այդքան գումար վաստակելու միջոց չէ, որքան ուզում ես ինչ-որ աշխատանք անել, որով կարող ես կիսվել հասարակության ավելի լայն զանգվածի հետ, որպեսզի քո աշխատանքին հետևեն նաև դրսում։

  

-Թատրոնում երկար նախապատրաստվում եք ներկայացմանը։ Այն հանդիսատեսի առաջ խաղալուց հետո էմցիոնալ առումով սպառվա՞ծ եք լինում։

-Պետք է կարողանալ պահել բալանսը. եթե մի տեղ էներգիա ես ծախսում, մի տեղ էլ պետք է ձեռք բերես։ Ես ինձ երբեք քամված չեմ զգացել, ոչինչ ինձնից այնքան էներգիա չի խլել, որ չկարողանամ վերականգնվել։ Փորձաշրջանն էներգիայի կորուստ չէ. դա լցվելու պրոցես է. դու ընթացքում այնքան խորություն ես ձեռք բերում, որ ավելի շատ լցվում ես, քան դատարկվում։ Դա դատարկվելու և լցվելու շարունակական պրոցես է։

-Ձեր գործունեության ոլո՞րտն է շատ հասունացրել Ձեզ։

-Կյանքն ու տարիներն են հասունացրել ինձ։ Վստահ եմ՝ եթե այլ մասնագիտություն էլ ընտրած լինեի, կկարողանայի ամբողջովին տրվել դրան և հաճույք ստանալ իմ արած գործից։ Ցանկացած մասնագիտության մեջ կարելի է հասունանալ, պարզապես թատրոնը հնարավորություն է տալիս մի կյանք ապրելով վերամարմնավորել տարբեր  կյանքեր ու կերպարներ, առնչվել տարբեր մասնագիտությունների, մի բան, որ այլ մասնագետներն անել  չեն կարող։ Եթե այլ մասնագիտությունների մեջ ավելի շատ փորձում ես հասարակության մեջ գտնել քո տեղն ու դիրքը, թատրոնում սկսում ես ճանաչել քեզ, մարդուն, հասկանալ մարդու հոգեբանությունը, բնությունն ու տեսակը։ Ես չեմ տարանջատում հոգեբանի և դերասանի մասնագիտությունները, որովհետև յուրաքանչյուր դերասան պետք է մի քիչ էլ հոգեբան լինի։

-Թատրոնի մարդկանց կենսակերպն այլ է. Ձեր կյանքը թատրոնից ներս և դուրս շա՞տ տարբեր է։

-Այո, որովհետև հետաքրքրասեր մարդ եմ և ամեն տեղ չեմ ներկայանում որպես «Լուիզա Ներսիսյան դերասանուհի», ով միայն թատրոնի կյանքով է ապրում։ Ադեկվատ մարդ եմ և կարողանում եմ ինձ ճիշտ դրսևորել այլ միջավայրում։

-Անընդհատ հանդիսատեսի առաջ լինելու դեպքում առաջ է գալիս մի կարևոր խնդիր՝ չսպառվել։ Երբևէ սպառվելու մտավախություն ունեցե՞լ եք։

-Չի եղել մեկ օր, որ թիկնեմ բազմոցին ու ասեմ՝ վերջ, ես հասա երազանքներիս։ Ես անընդհատ պրոցեսի մեջ եմ, միտքս անընդհատ աշխատում է ու ուզում եմ կատարելագործվել, դրա համար սպառվելու մասին մտածելու ժամանակ էլ չկա։ Ես նույնիսկ տասը տարի հետոյի համար ծրագրեր ունեմ։ Ես երբեք չեմ ձգտել լինել սիրելի կամ ոչ։ Ես պարզապես իմ գործն եմ արել։

Եթե դու չմտածես, որ սպառվել ես, հասարակությունն այդպես չի մտածի։

-Դերասանն ամեն անգամ ապրում է կերպարը։ Դժվար չէ՞ ամեն անգամ ապրել այդ կյանքը, էմոցիաները չե՞ն անդրադառնում Ձեզ վրա։ Դերերի ազդեցությամբ դեպրեսիաներ ունեցե՞լ եք։

-Չէ, որովհետև էլի պիտի ասեմ, որ ադեկվատ եմ։ Ես ինձնից շատ բան եմ դնում կերպարի մեջ և այն դարձնում եմ իմը, սակայն  ես խաղի ժամանակ եմ ապրում այն։ Չեմ կարող բացատրել այդ սահմանն ինչպես եմ պահում, սակայն իմ կյանքի երջանիկ փուլում, երբ ունեի ընտանիք, աղջիկս նոր էր ծնվել, «Փնտրվում է տղամարդ» ներկայացման մեջ խաղում էի միայնակ կնոջ։ Թատրոնի ներսում ես այդ միայնակ կինն էի, սակայն մեկ ժամ անց ես էլի երջանիկ էի ու ունեի իմ ընտանիքը։

Ես և՛ խաղում եմ, և՛ ապրում եմ, սակայն կերպարս երբեք չեմ բերում տուն։ Մեր մասնագիտության բարդությունն ու հետաքրքրությունը հենց դրանում է. տեխնիկապես պիտի խաղաս, հոգեպես՝ ապրես։ Ես ցավում եմ, որ ոչ բոլորն են տիրապետում դրան, սակայն համարվում են դերասան։

-Ասում են՝ արվեստի մարդիկ ավելի դեպրեսիվ են։

-Դա այն ժամանակ, երբ մտածում են, որ գնահատված չեն։

-Դուք գնահատվա՞ծ եք։

-Ես գնահատված եմ իմ հանդիսատեսի, ընկերների, ընտանիքի կողմից, իսկ դժգոհողները միայն ստիմուլ են հանդիսանում, որ ես անընդհատ աճեմ։

-Առաջիկա ի՞նչ ծրագրեր ունեք։

-Ես անընդհատ ունեմ ծրագրեր, ուզում եմ նոր բաներ անել, որպեսզի չլճանամ։ Կարծում եմ՝ հիմա նոր քայլ անելու ժամանակն է։ Չեմ կարող շատ բացել չակերտները, սակայն ուզում եմ անել մի բան, որն ինձ է հուզում, գտնել թիմակիցներ, որոնք համակարծիք կլինեն ինձ հետ և արվեստի մեջ կգտնենք մի արտահայտչամիջոց, որում, լինելով արդիական, չենք կորցնի հոգին։ Հիմա շատ նախագծեր կան, որոնք կա՛մ միայն զվարճանք են ապահովում, կա՛մ շատ ծանր հոգեբանական են։ Ուզում եմ գտնել ինձ համար ոսկե միջինը։

-Թիմակիցներ նո՞ր պետք է գտնեք։

-Ոչ, կան մարդիկ, ում հետ համախոհներ ենք՝ Սոս Ջանիբեկյանը, Արշալույս Հարությունյանը, Ռաֆայելը Երանոսյանը, Լուսինեն Երնջակյանը, Բաբկեն Չոբանյանը, Նարինե Գրիգորյանը, Անին Ղազարյանը։ Նրանք շատ հետաքրքիր մտածողություն ունեն։ Արդեն իսկ կա գաղափար, որն ընթացքի մեջ է։

Իմ ու ռեժիսոր, դերասան Արշո Հարությունյանի արվեստի ընկալման ձևը նույնն է՝ կարողանալ թեթևությամբ հոգեբանական շերտեր բացահայտել։ Ես շատ ուրախ եմ, որ նկարահանվել եմ «Սկոտչ և վիսկի» ֆիլմում, որովհետև կարծում եմ, որ Արշո Հարությունյանն այդտեղ մի մեծ քայլ է արել մեր կինոարտադրության ոլորտում: Հայտնություն և նոր թիմակից դարձավ Սոս Ջանիբեկյանը, նա միանգամից ինտեգրվեց մեր թիմի մեջ և հիանալի դերասանական խաղով հետաքրքրացրեց ֆիլմը: Մյուս դերասանների հետ շատ եմ համագործակցել թե՛ բեմում, թե՛ ֆիլմերում, Սոսի հետ դա երկրորդ համագործակցությունն էր և համոզված եմ` ոչ վերջինը:

-Արդեն ունե՞ք նոր համագործակցության պայմանավորվածություն Սոս Ջանիբեկյանի հետ:

-Ավելի շատ պլաններ, նախագծեր, սակայն դրա մասին` ավելի ուշ: Սոս Ջանիբեկյանի և իմ խաղազույգը հետաքրքրել է մի քանի պրոդյուսերների ինչպես Հայաստանում, այդպես էլ` արտասահմանում: Ունենք տարբեր առաջարկներ և համատեղ աշխատելու ծրագրեր:

-Լուիզա, «Սկոտչ և վիսկի»-ն նայելիս Ձեր կերպարը կարծես ասում է` բոլորս էլ ինչ-որ խնդիրներ ունենք, բայց չպետք է զենքերը վայր դնել։ Դուք զենքերը վայր դնող  ու հեռացո՞ղ եք, թե՞ պայքարող։

-Ես պայքարող եմ։

-Այսինքն՝ կարող ես ներե՞լ դավաճանությունը։

-Նայած մենք ինչն ենք համարում դավաճանություն։ Ինձ համար դավաճանությունն ուրիշ շերտ է։ Այն, ինչ բոլորը սովոր են ասել դավաճանություն, ինձ համար դեռ դավաճանություն չէ։

-Իսկ ի՞նչն է դավաճանություն։

-Դա  մի ուրիշ տեղ է թաքնված, երբ քո եսը տրորված է, դիմացինից չես ստանում այն ֆլյուիդներն ու էներգիան, որ  շարժվես առաջ, երբ ինքը քեզ նվաստացնում է, այնպես է անում, որ չես հավատում քո ուժերին։ Այսինքն՝ քո անձը ոտնահարելն է դավաճանություն։ Երրորդ մարդու ներկայությունը պարտադիր չէ, թեև կարող է և լինել երրորդ մարդ, որն այս դեպքում ուղղակի գործիք է, որը ցույց է տալիս, որ դու դավաճանվել ես։

-Սակայն երրորդ մարդու ներկայությունը դեռ արհամարհված զգալու պատճառ չէ՞։

-Ես երբևէ չեմ եղել այդ իրավիճակում ու ենթադրում եմ՝ ինչպիսին կլինի իմ արձագանքը։ Ընդհանուր առմամբ՝ կախված է նրանից, թե երրորդ մարդը որքանով է գլխավոր դերում քո կյանքում՝ անցողի՞կ կերպար է, թե՞ մնայուն։ Եթե անցողիկ է, ինքն  է մեղք, իրեն ուղղակի խղճում ես, որովհետև օգտագործվել է։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի 

ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. Շարմազանով Թուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Թվերը լավագույնս պատմում են Քաջարանի հանքավայրի հզորության, պաշարների և նշանակության մասինՄենք չպետք է մեզ մեր պատմությունից, ազգային երազանքներից ու նպատակներից զրկենք. Ցոլակ ԱկոպյանՀարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում «ՀայաՔվեի» մեծ թիմը շարունակում է համառ ու հետևողական պայքարը` հանուն մեր բանտարկված համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՎենեսուելայում երկրաշարժերի զnhերի թիվը հասել է 3,685-ի Հանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում․ Աբրահամյան Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Հզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր ԿամենդատյանՔաղբանտարկյալները Հայաստանում (1995–2026). երեք տասնամյակի քաղաքական հետապնդումների պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱնգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ ԿարապետյանՓարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկըԻնչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըԻշխանությունն անցել է նախընտրական խոստումների կատարմանը, չի բացառվում հասնի կուսակցությունների գործունեության արգելմանը. Աբրահամյան Jasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ ԿարապետյանԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինԿոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը Բոլոր ընդդիմադիրներով դիմելու ենք ՌԴ-ին, որ սահմանափակումները մեղմեն. Սամվել ԿարապետյանԱռյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան Փողոցային պայքար անպայման լինելու է՝ 1 անգամ և վերջնական. Սամվել ԿարապետյանՆարեկ Կարապետյանն անձամբ վերցնելու է մանդատը. Սամվել Կարապետյան Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Աբսուրդ է, երբ հայ մարդը կասկածի տակ է դնում մաշտոցյան գրերի իսկությունը. Լիլիթ ԱրզումանյանՌուսաստանն այլեւս չի ընդունում հայկական որոշ ապրանքներ. ի՞նչ է լինելու. հարցում Աբովյանում Մի´ սպասեք, որ գան ձեզ` տներից տանեն. Արսեն ՎարդանյանԷդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Ձեզ համար էլ է՞ պարզ, որ Փաշինյանի խոստացված խաղաղությունը չի լինելու. հարցում Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով ՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով Մեր իշխանությունների քաղաքական որոշումներում հստակ երևում է թուրք-ադրբեջանական շահերի գիծը. Արեգ ՍավգուլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան Տիկին ֆոն դեր Լայեն, դուք եկել եք Բաքվից, որտեղ 1000 օրից ավել է` բանտարկված են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները. Աննա ԿոստանյանԲագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ Ինչպես փայտե հեծանիվի վրա առաջին անգամ շարժիչ դրվեց. «Փաստ»Ավետիք Չալաբյանը քանիցս զգուշացրել է, որ կալանքի որոշումներն անհամաչափ են և կամայականՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՀՈԻԼԻՍԻ). Դալիի ստեղծագործությունների ցուցադրությունը Հայաստանում. «Փաստ»Եվս 15.000 ՀՀ քաղաքացի դարձավ գործազուրկ. Արշակ Կարապետյան