Ռաշֆորդ. «Ման. Յունայթեդի» առաջին թիմում խաղալն ինձ համար երազանք է եղել
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» 18-ամյա հարձակվող Մարկուս Ռաշֆորդը մինչև 2020 թվականը երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը: Այս կապակցությամբ երիտասարդ ֆուտբոլիստն իր ուրախությունն է արտահայտել:
-Անչափ երջանիկ եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր եմ կնքել: Ես միշտ եղել եմ այս ակումբի երկրպագու, այնպես որ՝ առաջին թիմում խաղալն ինձ համար իսկապես երազանք է եղել: Շնորհակալ եմ ակումբի ղեկավարությանն ինձ տված հնարավորության համար: Ինձ համար մեծ նշանակություն ունի աշխարհի լավագույն թիմում խաղալը,-Ռաշֆորդի խոսքը մեջբերել է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:
Հաելենք, որ ԱՊԼ-ի ավարտված խաղաշրջանում Ռաշֆորդը մասնակցել է 11 խաղի, խփել է 5 գոլ, կատարել է 2 գոլային փոխանցում: