Դեշամ. Սախոյին հավաքական հրավիրելն անհարգալից կլինի մյուս ֆուտբոլիստների նկատմամբ
ՍպորտՖրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է Եվրոպայի առաջնության համար ազգային թիմի կազմում պաշտպան Մամադու Սախոյի ընդգրկման հնարավորությունը։ «Լիվերպուլի» ֆուտբոլիստի վրայից հանվել է արգելված խթանիչներ օգտագործելու մեղադրանքը։
-Սախոյին արդարացրե՞լ են։ Իրո՞ք։ Ոչ, նա հավաքական չի վերադառնա։ Դա անհարգալից կլինի այն ֆուտբոլիստների նկատմամբ, որոնց ես արդեն հրավիրել եմ։ Երբ ես կազմում էի հայտացուցակը, որևէ նշան չկար, որ Սախոյի գործում կարող է դրական լուծում լինել,-ասել է Դեշամը։
Ավելի վաղ ազգային հավաքական էր հրավիրվել «Լիոնի» պաշտպան Սամյուել Ումտիտին՝ փոխարինելով վնասվածք ստացած Ժերեմի Մաթյոյին, իսկ Ադիլ Ռամին փոխարինելու է Ռաֆայել Վարանին։