Ռոյսը Բորուսիայի ղեկավարությունից պահանջում է ուժեղացնել կազմը
ՍպորտԴորտմունդի «Բորուսիայի» ու Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը ցանկանում է հաջորդ մրցաշրջանում պայքարել լուրջ նպատակների համար: Դրա հետ կապված նա կարծում է, որ դորտմունդցիները պետք է ուժեղացնեն իր կազմը:
«Որպես թիմի առաջատար մասնակցում եմ որոշ հարցերի քննարկմանը: Ինձ հետաքրքրում են ակումբի ծրագրերը, եւ ցանկանում եմ, որ մեր ներկայիս թիմն ուժեղանա: Այդ պատճառով հույս ունեմ եւ սպասում եմ նոր ֆուտբոլիստների»,- Ռոյսի խոսքը մեջբերում է «Funke Mediengruppe»-ն:
Գերմանիայի ավարտված առաջնությունում «Բորուսիան» զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 10 միավոր զիջելով Մյունխենի «Բավարիային»: