Ինձագին հնարավոր է գլխավորի Ֆրոզինոնեն
Սպորտ«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին հնարավոր է գլխավորի իտալական «Ֆրոզինոնեն»:
Հիշեցնենք, որ «Ֆրոզինոնեն» ավարտված առաջնության արդյունքներով դուրս է մնացել Ա սերիայից:
Այսօր անվանի իտալացին հանդիպել է ակումբի նախագահ Մաուրիցիո Ստիրպեի հետ և առաջիկա 2 օրերի ընթացքում վերջնական որոշում կկայացնի,- հայտնում է «Football Italia»-ն:
Ինձագին «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել է նախորդ տարվա ամռանը: