Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»


Կռիվ արեց զինկոմիսարիատում, որ իրեն Արցախ տանեն. «Ես մամայի բալա չեմ...»

BlogNews.am-ը գրում է.

Ինչպես  արդեն տեղեկացրել ենք  Blognews.am-ն այցելել է Գյումրի և հանդիպել գյումրեցի զոհված զինծառայողների ընտանիքների հետ:  

Հանդիպեցինք ապրիլի 1-ին Արցախում զոհված գյումրեցի Վլադիմիր Մելքոնյանիընտանիքին: Ամեն անգամ շատ դժվար է այցելել որդեկորույս ընտանիքներին, դժվար է գտնել բառեր, որոնք կմխիթարեն այդ մարդկանց վիշտը, բայց այդ ամենն էլ ավելի դժվար է, երբ այցելում ես ու տեսնում, թե հոգեկան ցավի հետ մեկտեղ ինչ ծանր սոցիալական պայմաններում են ապրում մեր հերոս տղաների ընտանիքները:

Ճիշտ է, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հասարակությունն ինքնակազմակերպվեց և բավականին մեծ ծավալների օգնություն հավաքվեց, օգնություն ուղարկվեց Սփյուռքից, եղան դրամական փոխանցումներ, բայց...2 ամիս անց հանդիպում ենք ընտանիքներին ու տեսնում, որ շատ քիչ բան է փոխվել այս մարդկանց կյանքում: Նրանք շարունակում են ապրել նույն ծանր սոցիալական պայմաններում, նույն ծայրահեղ աղքատության մեջ:

Վլադիմիրի ընտանիքը բնակվում է երկաթգծի ավանում գտնվող և նախկինում ինչ-որ հիմնարկության պատկանած, հետագայում բնակելիի վերածված երկհարկանի կառույցի մի հատվածում`փլված, խարխուլ ու խոնավ մի սենյակում, որը նույնիսկ իրենց չի պատկանում:  
Որդու զոհվելուց հետո ընտանիքին թույլատրել են հարևանությամբ գտնվող չօգտագործվող սենյակն ավելացնել ընդհանուր բնակմակերեսին`որպես բնակարային պայմանների բարելավում: Տունը վերանորոգված չէ, որպես օգնություն տրամադրված գումարներից միայն կարողացել են պատուհաններ տեղադրել: 

Վլադիմիրի 80-ամյա պապիկը` Գառնիկ Ազատյանը, պատմում է, որ Մադաղիսում ծառայություն անցնող Վլադիմիրն ապրիլից մեկ շաբաթ առաջ էր տեղափոխվել Թալիշ` ջոկի հրամանատար էր: Ապրիլի 1-ին Թալիշի թեժ մարտերի ժամանակ նա առաջին զոհերից է եղել: Ծանր վիրավորում է ստացել կրծքավանդակի շրջանում և հոսպիտալի ճանապարհին մահացել: Նրա զոհվելուց մի քանի ժամ անց հակառակորդը Թալիշը վերցրել է: 

«Վիլոս հնարավորություն ուներ իր ծառայությունն Իջևանում անցնել, քանի որ բանակ զորակոչվելու ժամանակ ավագ եղբայրը ծառայում էր Իջևանում: Բայց դեմ  գնաց բոլորին, կռիվ արեց զինկոմիսարիատում  ու Արցախ մեկնեց: Դա իր կամքն էր, հողը նրան կանչում էր: Ասում էր` ես մամայի բալա չեմ, որ չգնամ, ես գնում եմ հայրենիքի հանդեպ իմ պարտքը կատարելու»: 

Վլադիմիրը մանկուց է հայրենասեր ու տարբերվող եղել, կարգապահ էր, կռվարար չէր: Ուզում էր նմանվել Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ հորը` Աշոտ Մելքոնյանին, ով  նույնպես Արցախում է կռվել և Արիության մեդալակիր  է:

«Ծառայությունից երբեք չի բողոքել, ինչքան հարցնում էինք` ինչպես է անցնում ծառայությունդ, ասում էր` «ցենտր, պապի ջան»: Երբեք գլուխ չէր գովում, ոչնչով չէր պարծենում»:

Վլադիմիրի տատիկը ցույց է տալիս թոռան բանակային լուսանկարների ալբոմն ու հիշում.

«Վիլոս երազում էր բանակից վերադառնալ, եղբոր հետ աշխատել ու սեփական տունը կառուցել: Երբ հայրը մահացավ, մոր հետ եկան մեզ մոտ ապրելու, ասում էր` տատ ջան, շնորհակալ եմ, որ ինձ տուն տվեցիք, բայց ես իմը պետք է ունենամ...»:

Որդու հետ վերջին անգամ խոսել են մարտի 31-ին: 

«Դուխ տվեց, ասեց չմտածեք, մենք այստեղ  ենք, որ դուք հանգիստ քնեք, ոչնչի մասին չմտածեք»,-ասում է Վլադիմիրի մայրը` տիկին Սվետլանան:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Վլադիմիր Մելքոնյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Սա էլ Մելքոնյանների տունն է, եթե այն, իհարկե, այդպես կարելի է անվանել`

Ընտանիքը չուներ բացված հաշվեհամար, բայց օգնել ցանկացողները կարող են գրել Բլոգ Նյուզի խմբագրություն, և մենք կտրամադրենք հեռախոսահամար:

Նյութը՝ Անի Հակոբյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Ժամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանՀայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»Այն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութՊատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ»Հոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըԱյսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր Ավետիսյան«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ»«Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Դժգոհություն... ձոներով. «Փաստ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»