Եվրո-2016. Լյովը մեկնաբանել է Ռոյսին հավաքական չհրավիրելու որոշումը
ՍպորտԳերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսսիայի» ֆուտբոլիստ Մարկո Ռոյսին Եվրոպայի առաջնության վերջնական հայտացուցակում չընդգրկելու որոշումը:
-Իրականում նման որոշումներ կայացնելը շատ բարդ է: Բժշկական անձնակազմը երաշխիք չտվեց, որ Մարկոն կկարողանա մինչև վերջ մասնակցել առաջնությանը: Բուժզննումը ցույց է տվել, որ Մարկոն Եվրոպայի առաջնության համար անհրաժեշտ մարզավիճակում չէ: Մարկոյի և մեզ համար մեծ հիասթափություն է: Եթե նա լիովին առողջ լիներ, մեր թիմի համար դա մեծ առավելություն կլիներ,-Լյովի խոսքը մեջբերված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից: