Փարիզի քաղաքապետը հայտնել է քաղաքում փախստականների ճամբար բացելու մասին
ՄիջազգայինՓարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարել է քաղաքի հյուսիսային մասում ներգաղթյալների համար նախատեսված ճամբար կառուցելու ծրագրերի մասին:
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը` դա կլինի քաղաքապետարանի կողմից հաստատված առաջին նախագիծը Ֆրանսիայի մայրաքաղաքում փախստականների և ներգաղթյալների ճամբար կառուցելու մասին: Այն նախատեսվում է բացել մեկ ամսից:
Փարիզի քաղաքապետը երեքշաբթի կայացած ասուլիսում նշել է, որ ճամբարը կհամապատասխանի ՄԱԿ-ի կանոնակարգին:
Անն Իդալգոյի խոսքով` ճամբարը ներգաղթյալների համար կծառայի որպես ցերեկային կենտրոն, սակայն նաև կացարան կդառնա նրանց համար, ովքեր գնալու տեղ չեն ունենա: