Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»


Գազի գինը չի նվազել՝ նվազել է ինքնիշխանության գինը.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր որոշում է կայացրել բնական գազի գնի նվազման վերաբերյալ, ըստ «Գազպրոմ Արմենիա» ընկերության հայտի: Այդպիսով, հուլիսի 1-ից Հայաստանի բնակչության համար գազի գինը կկազմի 156-ի փոխարեն 146 դրամ՝ 1000 խմ դիմաց: Դոլարային համեմատությամբ դա ավելին է, քան 300 դոլարը: Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիան» գազի գնի նվազման հայտ ներկայացրել է այն բանից հետո, երբ ապրիլի 7-ին երեւանյան այցի ընթացքում Ռուսաստանի վարչապետ Մեդվեդեւը հայտարարեց գազի գինը Հայաստանի սահմանին 165-ից 150 դոլար իջեցնելու մասին:

Այդ հայտարարությունը Հայաստանին սիրաշահելու մի էժանագին փորձ էր, որի կարիքը Ռուսաստանի համար առաջացել էր քառօրյա պատերազմի ընթացքում ի հայտ եկած հասարակական տրամադրությունների հետեւանքով, երբ Հայաստանի քաղաքացիների համար այլեւս առավել քան ակնհայտ դարձավ Ադրբեջանի հետ Մոսկվայի սիրախաղի ամբողջ վտանգավորությունը:

Սրան զուգահեռ, երեւանյան այդ այցի ընթացքում Մոսկվան ու Աստանան պայմանավորվեցին հանուն Ալիեւի չեղարկել Երեւանում ապրիլի 8-ին կայանալիք ԵՏՄ վարչապետների հավաքը:

Ահա, նմանօրինակ հարվածներից հետո Ռուսաստանը որոշեց մի փոքր սփոփել եւ վերջապես բավարարել գազի գինն իջեցնելու Հայաստանի իշխանությունների՝ դեռեւս ամիսներ առաջ արված խնդրանքը: Եվ ահա, դրա հանգույն էլ գազի գինը մի փոքր իջեցնելու հայտ ներկայացրեց «Գազպրոմ Արմենիան», որն էլ բավարարվեց:

Ի՞նչ ունենք արդյունքում: Արդյունքում ունենք այն, որ Հայաստանը գազը սահմանին ստանում է 150 դոլարով, իսկ հասցնում բնակարաններ՝ 300 դոլարով: Կա՞ աշխարհում այդպիսի մի երկիր, այն էլ՝ ընդամենը մի բուռ տարածքով, որ գազի գինը երկրի ներսում աճի կրկնակի:

Մի կողմ թողնենք այն, թե իրականում ինչքան պետք է լիներ գազի գինը սահմանին, որպես թե ԵՏՄ՝ այսպես կոչված անդամ եւ որպես ՌԴ՝ այսպես կոչված դաշնակից: Հայաստանի սահմանից մինչեւ քաղաքացու բնակարան գազի գինն աճում է կրկնակի: Ընդ որում՝ այդ մատակարարումն անում է «Գազպրոմ Արմենիան», որը, ի տարբերություն Սամվել Ալեքսանյանի, արդեն ունի գազի օրինական մենաշնորհ, այն էլ՝ տարիներ շարունակ, եւ այն էլ՝ պարզապես Հայաստանի համար կապիտուլյացիոն մի պայմանագրով, որը կնքվել է 2013 թվականի դեկտեմբերի 2-ին եւ վավերացվել դեկտեմբերի 22-ին:

Այսպիսով, «Գազպրոմը» գազը բերում է Հայաստան, եւ «Գազպրոմը» Հայաստանում գազը բաշխում է ըստ իր հայեցողության, եւ Հայաստանը պարտավորված է գնել միայն «Գազպրոմի» գազը:

Ահա այս իրողության պայմաններում այլեւս վերանում է սահմանի գին հասկացությունը: Կա մի գին՝ բնակչին մատակարարվող գինը: Եվ ըստ այդմ՝ Հայաստանում գազի գինն արժե ավելի քան 300 դոլար: Այսինքն՝ Հայաստանի քաղաքացին գնում է աշխարհի ամենաթանկ գազերից մեկը՝ ենթարկվելով աշխարհում ամենաէժան քարոզչական մանիպուլյացիաներին, թե գազն էժանանում է:

Դա ինքնիշխանության բացակայության հետեւանքն է, երբ Իրանը բազմաթիվ ակնարկներ է անում էժան գազի մասին, իսկ Հայաստանի իշխանությունն անմեղսունակորեն կրկնում է, թե Իրանը էժան գազ չի առաջարկում:

Դա ինքնիշխանության բացակայության հետեւանքն է, երբ սահմանից մինչեւ բնակարան գազը թանկանում է կրկնակի, երբ հասարակությանն այդպես էլ չի տրվում դրա որեւէ ռացիոնալ բացատրություն, իսկ իշխանությունը կամք եւ կարողություն չունի վերջ տալու այդ իրողությանը եւ հստակ, հանրության համար վստահելի գնագոյացման կարգավորիչ քաղաքականություն վարելու:

Հայաստանում իրականում գազը չէ, որ էժան է: Հայաստանում էժան է կամ պարզապես լիովին արժեզրկվել է ինքնիշխանության գաղափարը: Քանի այդ գաղափարը չի ստացել հանրային գիտակցության մեջ գերակա եւ անփոխարինելի, անզիջումային արժեք, Հայաստանի քաղաքացին շարունակելու է էժան քարոզչական մանիպուլյացիաներով սպառել աշխարհի ամենաթանկ գազերից մեկը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ինչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանՀայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»Այն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութՊատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ»Հոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըԱյսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր Ավետիսյան«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ»«Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Դժգոհություն... ձոներով. «Փաստ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը