ԱՄՆ-ը դեռ որոշում չի կայացրել Իրանին Ս-300 մատակարարելու կապակցությամբ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցով
ՄիջազգայինԱՄՆ վարչակազմը դեռ որոշում չի կայացրել Իրանին Ս-300 ԶՀՀ մատակարարելու կապակցությամբ Ռուսաստանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցներ կիրառելու հարցով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՄՆ Պետդեպի Իրանական բաժնի մամուլի հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Սեմ Ուերբերգը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ կառավարությունը շարունակում է ուշադիր հետեւել Իրանին Ռուսաստանի վաճառած Ս-300 հրթիռային համակարգերին վերաբերող լուրերին:
«Մենք դեռ եզրակացություն չենք պատրաստել այն հարցով, թե այդ մատակարարումները, երբ եւ եթե դրանք ավարտվեն, կհանգեցնեն արդյոք ԱՄՆ-ի կողմից առկա լիազորությունների շրջանակներում որեւէ գործողությունների»,- ասել է Պետդեպի ներկայացուցիչը: