Թուրքիայի նորանշանակ վարչապետը հունիսի 3-ին կայցելի Ադրբեջան
ՄիջազգայինԹուրքիայի նորանշանակ վարչապետ Բինալի Յըլդըրըմը հունիսի 3-ին կայցելի Ադրբեջան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ANS PRES գործակալությունը, Թուրքիայում ավանդույթի է վերածվել նոր վարչապետի եւ նախագահի` պաշտոնավարումը սկսելուց հետո առաջին այցը կատարել Կիպրոսի թուրքական հատված, իսկ հետո` Ադրբեջան:
Հունիսի 1-ին Կիպրոսի թուրքական հատված կատարած այցից առաջ թուրք վարչապետը լրագրողներին հայտնել է, որ Ադրբեջան կայցելի իր օգնական Թուղրուլ Թյուրքեշի, ֆինանսների նախարար Նաջի Աղբալի եւ անտառների ու ջրի նախարար Վեյսել Էրօղլուի ուղեկցությամբ:
Բինալի Յըլդըրըմը Թուրքիայի վարչապետի պաշտոնում նշանակվել է մայիսի 20-ին: Նա միաժամանակ հանդիսանում է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախագահը:
Թուրքիայի նոր կառավարության կազմը հրապարակվել էր մայիսի 24-ին: