Երևան, 04.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեզ ազգային արժանապատվությանը. Սուրեն Սուրենյանց Ֆրանսիան կողմ է ԱՄՆ-ի և Իրանի կողմից համաձայնեցված Հորմուզի նեղուցի բացմանը. Մակրոն Ադրբեջանից Հայաստան կուղարկվի ռուսական պարարտանյութերի 10 վագոն Հայաստանն ինքը կորոշի. Կալասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին Այս իշխանության համար միակ «եվրոպական» վարքագիծը հակառուսականությունն է, որի գինը վճարելու է շարքային քաղաքացին՝ ոչ մի միլիմետրով չմոտեցնելով Հայաստանը Եվրոպային․ Օսկանյան Ծառայությունը, որը հայաստանյան ռեժիմն ակնկալում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից, բացառապես նեղ թիմային բնույթ ունի․ Տիգրան Աբրահամյան Շատ լավ ճաշակ ունեք, արագ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք. Կարապետյանը կատակում է երիտասարդների հետ հանդիպմանը Ի՞նչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը. իր անելիքը եղել է շանտաժը, իր գրդոն անելը. Կարապետյան Դուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին. Սամվել Կարապետյան Մենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիքը․ Սամվել Կարապետյան


Սերժ Սարգսյանի անունից՝ ի պատիվ Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասի, տրվել է պետական ընթրիք

Նախագահ Սերժ Սարգսյանի անունից՝ ի պատիվ պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հունաստանի Հանրապետության Նախագահ Կարոլոս Պապուլիասի այսօր երեկոյան տրվել է պետական ընթրիք:

Արարողակարգի համաձայն, երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-հունական դարավոր բարեկամությանն ու երկու բարեկամ ժողովուրդների պատմական առնչություններին, միջպետական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին և դրանց զարգացման հեռանկարին:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի բաժակաճառը Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասի պատվին տրված պետական ընթրիքի ժամանակ

Մեծարգո պարո՛ն Նախագահ, Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել բարեկամ Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասի գլխավորած պատվիրակությանը: Հայաստանը, անշուշտ, նոր բացահայտում չէ պարոն Նախագահի համար: Նա դեռևս 2007 թվականին է այցելել Հայաստան, և այսօրինակ փոխայցերը, մեր խորին համոզմամբ, լավագույն վկայությունն են մեր ժողովուրդների' երկու հնագույն քաղաքակրթությունների ներկայացուցիչների դարավոր բարեկամության:

Ժողովրդավարություն, արվեստ, գիտություն, փիլիսոփայություն' մարդկային մտքի մեծագույն նվաճումների պատմությունը հաճախ նույնանում է հույն ժողովրդի պատմության հետ: Դարեր առաջ նրա ստեղծած արժեքները մինչև այսօր շարունակում են մնալ ժամանակակից քաղաքակրթության հոգևոր և մշակութային համակարգի հիմքում: Համամարդկային այս արժեքների և գաղափարների կրողն ու կիսողն է նաև հայ ժողովուրդը, որն իր դարավոր պատմության և ստեղծագործ գոյության ընթացքում մշտապես հարստացրել է և իր ուրույն ներդրումն է ունեցել արժեհամակարգային այս շղթայում: Հելլենիզմից մինչև քրիստոնեության ընդունում, Բյուզանդական կայսրությունից մինչև ոչ վաղ անցյալի պատմության ողբերգական էջերը հայ և հույն ժողովուրդները քայլել են կողք կողքի' նեցուկ լինելով միմյանց դժվար պահերին:

Ոմանք ասում են, որ իրական բարեկամները երևում են դժբախտության պահին, իսկ ոմանք էլ իրական բարեկամ են համարում նրան, ով ունակ է անկեղծորեն կիսել դիմացինի ուրախությունն ու հաջողությունները: Թե բարեկամության այս երկու սահմանումից, որին նախապատվություն կտաք, հարգելի՛ տիկնայք և պարոնայք, ձեր ընտրությունն է: Բայց ես վստահաբար կարող եմ ասել՝ հայ-հունական բարեկամությունն իր իսկությունն ապացուցել է երկու դեպքում էլ:

Հարգարժա՛ն հյուրեր,

Սովորական բառերը թերևս ի զորու չեն նկարագրել, թե ինչ փորձությունների միջով է անցել հայ ժողովուրդն Օսմանյան կայսրության տիրապետության օրոք: Սակայն հույն ժողովուրդը գոնե դա շատ լավ գիտի. մեզ վիճակված է եղել կիսել պատմության այդ դառը և դաժան էջը: Շնորհակալ ենք հույն ժողովրդին, որ առաջիններից ապաստան տվեց Ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին' դառնալով դժբախտության մեջ մեր ամենամեծ բարեկամներից մեկը: Այսօր այդ գաղթականների սերունդներն ապրում և ստեղծագործում են նաև Հունաստանում' ամրապնդելով մեր բարեկամությունը:

Հայ-հունական բարեկամությունը նաև ուրախության և հաջողությունների պատմություն է: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր միջպետական հարաբերությունների ուղին եղել է համագործակցության և փոխաջակցության ուղի, ինչն իր արտացոլումն է գտել երկկողմ շփումների բոլոր ոլորտներում' քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային, ինչպես նաև միջխորհրդարանական և ապակենտրոնացված: Հայ և հույն զինվորականները բարձր փոխըմբռնման մթնոլորտում ծառայել են կողք կողքի հանուն մեր ընդհանուր՝ եվրոպական տարածաշրջանի անվտանգության և ապահովության:

Հայաստանը մեծապես կարևորում է իր արտաքին քաղաքականության եվրոպական ուղղությունը, և այս առումով նույնպես Հունաստանը մեզ համար եղել և շարունակում է մնալ շատ կարևոր գործընկեր: Հունաստանն այն երկիրն է, որ կանգնած է եվրոպական ինքնության ձևավորման ակունքներում, որի հիմքում ընկած քրիստոնեությունը Հայաստանն աշխարհում առաջինն է ընդունել որպես պետական կրոն՝ մեկընդմիշտ սահմանելով իր զարգացման հետագա ուղին:

Հարգելի՛ ներկաներ,

Կարծում եմ՝ երկու կարծիք չի կարող լինել. մեզ բախտ է վիճակվել ապրել չափազանց բարդ ժամանակաշրջանում' լի մարտահրավերներով և փորձություններով: Թեև հանգամանքները տարբեր են և մշտափոխ, բայց յուրաքանչյուր պետության կենսունակության բանաձևը մեկն է' ապահովել իր բնակչության ֆիզիկական և տնտեսական անվտանգությունը և պահպանել ժամանակի փորձությունն անցած հարաբերությունների ողջ շքեղությունը բարեկամների հետ' ջանալով, որ կարճաժամկետ շահերը չանդրադառնան դրանց վրա:

Ինչպես ասել է մեծագույն հույն մտածողներից մեկը՝ Արիստոտելը. «Բարեկամությունը մեկ ոգի է, որ բնակվում է երկու մարմնում»: Ու եթե ժողովուրդների ոգին նրանց դավանած գաղափարներն ու արժեքներն են, վստահաբար կարելի է ասել, որ հայ և հույն ժողովուրդները, բնակվելով տարբեր պետություններում, կիսում են այդ միասնական ոգին:

Ցանկանում եմ բաժակ բարձրացնել' ի պատիվ Հունաստանի Նախագահ պարոն Պապուլիասի, ի բարօրություն Հունաստանի և հույն ժողովրդի և ի փառս հայ-հունական հարատև բարեկամության: Եվ ինչպես հույներն են ասում՝ յասաս (հունարեն կենաց):

***

Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ հյուրընկալության համար' Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասն իր բաժակաճառում նշել է, որ մշակութային մերձավորությունը և ամուր պատմական բարեկամական կապերը միավորում են հույներին և հայերին: Դարերի ընթացքում անցնելով փորձությունների միջով՝ այդ կապերը, Հունաստանի Նախագահի խոսքով, ամրապնդվել են, ինչն էլ երկու ժողովուրդների մտերմության հիմքն է դարձել:

Իր խոսքում Նախագահ Պապուլիասն անդրադարձել է Պոնթոսի հույների տառապալից անցյալին, այդ համատեքստում հիշատակելով Հայոց ցեղասպանությունը: «Մենք հպարտ ենք, որ Հունաստանն այն քիչ երկրներից էր, որ ապաստան տվեց ջարդերի զոհ դարձած հայերին, բայց նաև առաջիններից մեկն էր, որ ճանաչեց հայ ժողովրդի ցեղասպանությունը: Վերջերս Հունաստանի խորհրդարանը ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենք ընդունեց»,-ընդգծել է Կարոլոս Պապուլիասը:

Նախագահը խոսել է Հունաստանում հայկական համայնքի և Հայաստանում հունական համայնքի մասին, նշելով, որ երկու համայնքներն էլ հանդիսանում են ամուր օղակներ Հունաստանի և Հայաստանի միջև և նպաստում երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը:

«Այսօրվա մեր բանակցությունները ևս մեկ անգամ վերահաստատում են մեր երկկողմ քաղաքական հարաբերությունների բարձր և արդյունավետ մակարդակը, որոնց բնորոշ է փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտը:

Պարո՛ն Նախագահ,

Ինչպես ես այսօր հնարավորություն ունեցա Ձեզ տեղեկացնելու, մեր տնտեսական համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի: Իմ երկրում տեղի են ունենում կառուցվածքային փոփոխություններ, որոնք փաստացի դրական ազդեցություն ունեն գործարար միջավայրի վրա և ի հայտ են բերում համագործակցության լուրջ հնարավորություններ:

Ուզում եմ հավատալ, որ մեր առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացումը դրական հեռանկարներ ունի, ինչի մասին վկայում է Հայաստանից և Հունաստանից գործարարների մասնակցությունը գործարար համաժողովին:

Կրթության ոլորտում մեր հարաբերությունները զարգանում են արագ, ինչը երևում է մեր երկրների բարձրագույն կրթական հաստատությունների համագործակցությունից, ինչպես նաև հայ ուսանողներին Հունաստանի կրթական հաստատություններում սովորելու համար տրվող կրթաթոշակներից:

Ես շատ ուրախ եմ, որ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում և Երևանի պետական համալսարանում գործում են հունարեն լեզվի դասավանդման բաժիններ:

Միևնույն ժամանակ, կարևորում ենք, որ Ձեր երկրի զինված ուժերում ծառայում են հունական ռազմական հաստատություններն ավարտած սպաներ:

Պարո՛ն Նախագահ,

Դուք գիտեք, որ հույները և Հունաստանը կապված են Կովկասի հետ դարերից եկող պատմական կապերով: Ամեն կերպ աջակցում ենք տարածաշրջանի անվտանգության և կայունության ամրապնդմանը՝ հավատալով, որ այն կնպաստի տարածաշրջանային համագործակցությանն ու տնտեսական աճին:

Իր արտաքին քաղաքականությունում Հունաստանը միշտ ուղղորդվում է տարաձայնությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու սկզբունքով՝ միջազգային օրենքի հիման վրա և, անշուշտ, դա վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Համարում ենք, որ խնդիրը լուծելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն ամենանպատակահարմարն է: Մեծ հետաքրքրությամբ հետևում ենք վերջերս տեղի ունեցող զարգացումներին: Ցանկանում ենք, որ հակամարտությունն արագ լուծում ստանա, որը կլինի կենսունակ, իրական և գործնական՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի վրա և կբխի կողմերի իրավական շահերից ու պահանջներից:

Հունաստանը, որպես Եվրոպական միության անդամ, հաստատակամորեն սատարում է Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացմանը: Հայաստանը մի երկիր է, որն ունի մշակութային եվրոպական պատմական արմատներ և ավանդույթներ:

Հունաստանը միշտ հատուկ ուշադրություն է դարձրել իր հարևանների հետ լավ հարաբերություններ ունենալուն, ինչպես նաև Բալկանյան տարածաշրջանին, որտեղ նա գտնվում է:

Ինչպես ես այսօր նշեցի մեր հանդիպման ժամանակ՝ Արևմտյան Բալկանների անդամակցությունը Եվրոպական միությանը՝ հունական արտաքին քաղաքականության ռազմավարական նպատակն է: Այդ տեսլականն իրականացնելու համար անհրաժեշտ է բարիդրացիական հարաբերություներ հաստատել տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,-ասել է Հունաստանի Նախագահը՝ այդ համատեքստում խոսելով Թուրքիայի հետ իր երկրի հարաբերությունների մասին: Նա անդրադարձել է նաև Կիպրոսի հիմնախնդրին, ներկայացրել իր երկրի դիրքորոշումը:

«Պարո՛ն Նախագահ,

Ես վստահ եմ, որ մեր երկու երկրները օգուտ կքաղեն այսօրվա հանդիպման ջերմ մթնոլորտից՝ ավելի խորացնելով և ամրապնդելով մեր համագործակցությունը:

Հաշվի առնելով վերոհիշյալը՝ բաժակ եմ բարձրացնում՝ մաղթելով Ձեզ և Ձեր մտերիմներին առողջություն, հաջողություններ, իսկ հայ ժողովրդին՝ առաջընթաց բոլոր ոլորտներում»,-իր բաժակաճառում ասել է Կարոլոս Պապուլիասը:

Մարդու իրավունքների և ժողովրդավարության իրական վիճակի վերաբերյալ հնարավորինս իրազեկեցինք այսօր Համալիրի դիմաց տեղի ունեցած ակցիայի ժամանակ. Մենուա ՍողոմոնյանՎերջին տարիների ընթացքում Հայաստանը վերցրել է 8 միլիարդ դոլարի վարկ, եթե դրա մեկ տոկոսը ծախսվեր Գյումրիի վրա, այսօր անտուն մարդ Գյումրիում չէր լինի․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Շիրակի մարզԱղքատության հաղթահարման հիմնադրամի շնորհիվ 6 ամսվա ընթացքում ծայրահեղ աղքատ մարդ չի լինի. Նարեկ Կարապետյանը՝ ԳյումրիումՆարեկ Կարապետյանի ելույթը ԱրթիկումՀարգելի' պարոն Մակրոն,հայ-ֆրանսիական ջերմ ու եղբայրական հարաբերությունները Ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Իշխան ՍաղաթելյանՄեր համագործակցության նպատակը ընտրությունների միջոցով այս վարչակարգին հեռացնելն է․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Ուժն է ծնում իրավունք․ Սև Հովազը ընտրել է ուժեղ լինելու ճանապարհըԶելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեզ ազգային արժանապատվությանը. Սուրեն Սուրենյանց Լուկաշենկոյի հետ իրենք էին սրտիկներ ու պաչիկներ անում, բայց ոչ թե Եվրոպա են ՀՀ-ն տանում, այլ՝ Անկարա Փաշինյանն ու Զելենսկին ընդգծել են կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը Աշխատանքից հեռացրել են՝ կաթողիկոսի մասին հրապարակման համար Շքեղ միջոցառումներ, զրո արդյունք. Եվրոպական գագաթնաժողովները միայն վնաս են հասցնելու «ՀայաՔվեի» վարչության անդամներ Աննա Կոստանյանը և Մենուա Սողոմոնյանը եվրոպացի լրագրողին իրազեկում են Հայաստանում տիրող բռնապետական վարչակարգի մասինՄենք ունենք իրավունք, որն ամրագրված է հիմնական օրենքով՝ Սահմանադրությամբ. Լևոն ԲաղդասարյանՀայ ժողովուրդը երբեք թույլ չի տվել, որ ինչ-որ մեկը երրորդ անգամ ընտրվի․ Արմեն Մանվելյան.Թուրքիան վերականգնվող էներգետիկայի ոլորտում դառնում է Եվրոպայի առաջատարը Թուրք-ադրբեջանական աջակցություն Փաշինյանին Խաղաղություն չկա․ Ադրբեջանի հետ պայմանագիր չի կնքվել․ Աննա ԿոստանյանՓոփոխությունը հասնում է Արթիկ․ «Վարչապետ Սամվել Կարապետյանը գալիս է փոփոխություն բերելու»«ՀայաՔվեի» անդամները և աջակիցները վաղ առավոտից Մարզահամերգային համալիրի դիմաց ակցիա են իրականացնումՀանքարդյունաբերությունը երկրի ամենաթափանցիկ աշխատող ոլորտներից է․ Վարդան Ջհանյան Իրանական երկու hրթիռ hարվածել է ԱՄՆ ռազմածnվային nւժերի պարեկային նավին Մակրոնը գիտի, որ սուտ է ասում, նույն իր երկրի օրինակով, ում բոլոր վերջին նախագահները մշտապես եղել են Հայաստանում. Արմեն Աշոտյան Նույն օպերատիվությամբ մանկապիղծների հարցերը լուծեք ու իրական հանցագործներին բռնեք, որ ամեն օր մարդ չսպանեն. Աննա Կոստանյան«ՀայաՔվեի» կանանց ձեռնաշղթաներով ակցիան` եվրոպական առաջնորդների համաժողովի ժամանակԱզատություն մեր Միքայել Սրբազանին. Նարեկ Կարապետյան«ՀայաՔվեն» Շենգավիթում էՉի կարելի ուրանալ Մակրոնի դերը Արցախյան հակամարտության հարցում և նրա հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնել. Էդմոն ՄարուքյանԻրանը և Օմանը կշարունակեն բանակցությունները՝ Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցման մեխանիզմ մշակելու համար. Բաղայի «Այսուհետ՝ օրինական ամուսին ու կին». Գևորգ Մկրտչյանն ու Քրիստինա Հովհաննիսյանը գրանցել են իրենց ամուսնությունը «Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին» շարժման դիմումը. «Վերադարձրեք գերիներին տուն» Մինչեւ երեկո ջուր չի լինի․ հասցեներ Ֆրանսիան կողմ է ԱՄՆ-ի և Իրանի կողմից համաձայնեցված Հորմուզի նեղուցի բացմանը. Մակրոն Ադրբեջանից Հայաստան կուղարկվի ռուսական պարարտանյութերի 10 վագոն Հայաստանն ինքը կորոշի. Կալասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին Այս իշխանության համար միակ «եվրոպական» վարքագիծը հակառուսականությունն է, որի գինը վճարելու է շարքային քաղաքացին՝ ոչ մի միլիմետրով չմոտեցնելով Հայաստանը Եվրոպային․ Օսկանյան Ծառայությունը, որը հայաստանյան ռեժիմն ակնկալում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից, բացառապես նեղ թիմային բնույթ ունի․ Տիգրան Աբրահամյան Ֆոսֆորային զինամթերք և Ալիևի հետ ռազմական գործարքներ․ ինչու՞ Վլադիմիր Զելենսկիի այցը Երևան չի ընդունվում ոգևորությամբ Գագաթնաժողովի ստվերում՝ նոր լարվածության շեմին «ՀայաՔվեի» հասցեն Շենգավիթում` Գարեգին Նժդեհի 10Եթե խաղաղություն եք ուզում, արցախցիները պիտի վերադառնան. Ալիևը շարունակելու է ցեղասպանnւթյnւնը. Արտակ Բեգլարյան Այն մասին, թե որն է մեր և թուրք-ադրբեջանական տանդեմի միջև հակամարտության իրական պատճառը, և որն է լինելու այդ հակամարտության իրական հանգուցալուծումը. Ավետիք ՉալաբյանԱմո՛թ ձեզ, դուք ո՞ւմ եք ծառայում․ ակցիայի մասնակիցը՝ ԵՄ ներկայացուցիչներին Եվրոպայի լռությունը և Հայաստանի ժողովրդավարության փորձությունը Հաղթանակ․ «Lion heart academy» -ի սան Միքայել Գրիգորյանը փայլել է միջազգային հարթակում Ո՞ւր են «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի համար հատկացված 12 միլիոն եվրոն․ Արթուր ԽաչատրյանՀաղթանակի արվեստը՝ մարշալ Իվան Բաղրամյան (տեսանյութ)Մեր շնորհավորանքներն ենք հղում «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցությանը. Սև Հովազ ՌՀՀԿ