Գյումրիում օրը մանուկներինն էր
ՀասարակությունԵրեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա խորհրդով պայմանավորված Գյումրու տարբեր հատվածներում տոնական միջոցառումներ էին: Փոքրիկ գյումրեցիներին և քաղաք այցելած հյուրերին ուրախացնելու նպատակով ջանք ու եռանդ չէի խնայել ինչպես քաղաքային իշխանություններն, այնպես էլ հասարակական կազմակերպությունները:
Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ տոնական միջոցառումներ տեղի ունեցան Գյումրու «Թատերական հրապարակ»-ում, «Բագրատունյաց պուրակ»-ում, «Ֆրանսիական այգում»: Ինչպես միշտ, այս անգամ ևս «Անուշարան» հրուշակեղենի գործարանում տոնական միջոցառում ու հյուրասիրություն տեղի ունեցավ ցերեկային եւ գիշերային խնամքի կենտրոնների սաների« նաեւ հաշմանդամություն ունեցող երեխաների մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա էր նաև Գյո ւմրու քաղաքապետն իր թոռնիկների հետ:
Շնորհավորելով բոլոր երեխաներին՝ Սամվել Բալասանյանը երեխաներին անամպ երկինք, գունավոր ու խաղաղ մանկություն մաղթեց:
«Ձեր ջերմությամբ ու ժպիտներով« ծափ ու ծիծաղով նոր իմաստ ու երանգ եք հաղորդում մեծերիս կյանքին՝ պարտավորեցնելով անել հնարավորը ձեր պայծառ ու անհոգ կյանքի համար: Դուք եք վաղվա օրվա կրողներն ու հայենիքի ապագան կերտողները: Օրն այս ևս մեկ անգամ առիթ է պատասխանատվության առավել մեծ զգացումով համախմբվել ձեր շահերի և իրավունքների պաշտպանության, առողջության, կրթության ու դաստիարակության հարցերի լուծման շուրջ:
Օրվա առիթով շնորհավորում եմ նաև բոլոր ծնողներին, ովքեր իրենց ուսերին կրում են վաղվա սերունդների դաստիարակության, ընտան եկան ջերմությամբ պարուրելու բարձր պատասխանատվությունը:
Կրկին շնորհավորում եմ ձեզ հունիսի 1-ի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ ցանկանալով անամպ երկինք, գունավոր ու խաղաղ մանկություն: Թող ձեր գլխավերևում միշտ շողա արևը, իսկ հաջողությունը ուղեկից լինի ամբողջ կյանքում»,- իր շնորհավորական խոսքում նշեց քաղաքապետը:
«Արմենպրես»-ի այն հարցին թե մանուկ հասակում, ի՞նչ ցանկություն է ունեցել Սամվել Բալասանյանը, Գյումրու քաղաքապետը պատասխանեց. «Նմանատիպ ուրախ տոն, որն այն ժամանակ այսպես չի նշվել»: