Էրնանդես. «Բայերում» ինձ ժամանակ տվեցին իմ արժեքն ապացուցելու համար
ՍպորտԳերմանական «Բայերի» հարձակվող Խավյեր Էրնանդեսը համեմատել է լևերկուզենական թիմում և Մադրիդի «Ռեալում» իր հանդես եկած մրցաշրջանները։
Գերմանիայի առաջնության ավարտված մրցաշրջանում հարձակվողը 28 խաղում խփել է 17 գնդակ։
-Հնարավոր է՝ ես դառնայի աստղ, եթե հնարավորություն ունենայի «Մանչեսթեր Յունայթեդում» և «Ռեալում» խաղալու 20 խաղ անընդմեջ։ Բայց մենք դա երբեք չենք իմանա։
Իմ վիճակագրությունը պարզ է։ Ես 80 անգամ հայտնվել եմ «Ման Յունայթեդի» մեկնարկային կազմում և խփել եմ 65 գոլ։ «Ռեալում» ես ընդամենը 12 անգամ հնարավորություն ունեցա խաղը սկսել առաջին վայրկյաններից և կարողացա 9 գոլ խփել։ Տարբերությունն այն է, որ «Բայերում» ինձ տվել են բավականին ժամանակ, որ կարողանամ ապացուցել իմ արժեքը,- ասել է մեքսիկացին։