«Գառնի» արգելոց-թանգարանը կայացավ մանուկներին նվիրված տոնական համերգ
Հասարակություն«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ հունիսի 1-ին մանուկների մոլորակի է վերածվել «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը: Երեխաների պաշտպանության օրվա առթիվ արգելոց-թանգարանի մուտքն ազատ է եղել մինչև 16 տարեկան երեխաների համար:
Ինչպես տեղեկացրին ծառայության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, օրվա առթիվ ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման և մարքեթինգի բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել է մանուկներին նվիրված տոնական միջոցառում-համերգ:
Ելույթ են ունեցել Աջափնյակ վարչական շրջանի գեղագիտական կենտրոնի «Վասպուրիկ» մարիոնետների թատրոնը, «Մանուկների մոլորակ» կրթադաստիարակչական-գեղագիտական կենտրոնը, Երևանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի ժողովր դական և էստրադային երգեցողության բաժնի ուսանողները, Գառնիի մարզամշակութային կենտրոնի «Գառնի» պարային համույթը և «Գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի» սաները:
Մանուկներին նվիրված տոնական համերգը դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանի աջակցությամբ վարել են պատանի հաղորդավարներ Մանե Սոֆյանն ու Երվանդ Ալավերդյանը: Մանուկների շուրթերից հնչել են սիրված երգեր, ներկայացվել են գեղարվեստական մարմնամարզության դիտարժան կատարումներ, պարային համարներ, տիկնիկային թատերական ելույթներ: