Պաշտոնական. Ռեյեսը խզել է «Սևիլյայի» հետ պայմանագիրը
Սպորտ«Սևիլյան» պաշտոնապես հայտարարել է կիսապաշտպան Խոսե Անտոնիո Ռեյեսի՝ ակումբից հեռանալու մասին:
Ֆուտբոլիստը և անդալուզյան ակումբը պայմանավորվել են կասեցնել գործող պայմանագիրը:
Ռեյեսը «Սևիլյայում» խաղացել է 2001-2004թթ. և 2012-2016թթ.:
Անդալուզյան ակումբում հանդես գալու տարիներին կիսապաշտպանը 3 անգամ անընդմեջ դարձել է Եվրոպա լիգայի հաղթող: