Մարտյալը՝ «Ման. Յունայթեդի» անցած ամսվա լավագույն խաղացող
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները Անտոնի Մարտյալին ճանաչել են մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
20-ամյա կիսապաշտպանը հավաքել է ձայների 49 տոկոսը՝ առաջ անցնելով Ուեյն Ռունիից (36%) և Անտոնիո Վալենսիայից (15%): Քվեարկությանը մասնակցել են 100 հազարից ավել երկրպագուներ:
Սա Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի 2-րդ մրցանակն էր անգլիական ակումբում: Երկրպագուները նրան լավագույնն էին ճանաչել նաև 2015թ դեկտեմբերին:
Ավարտված ամսում Մարտյալը 4 խաղի է մասնակցել, խփել է 3 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում: