ԵԽԽՎ-ն Եվրոպայում նեոնացիզմի աճը դատապարտող բանաձև է ընդունել
ՄիջազգայինԵվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում սեպտեմբերին 30-ին ձայների մեծամասնությամբ ընդունվել է բանաձև, որով անվերապահորեն դատապարտվում է Եվրոպայում նեոնացիզմի դրսևորումների աճը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ընդունված տեքստում նշված է, որ «Խորհրդարանական վեհաժողովն անվերապահորեն դատապարտում է Եվրոպայում նեոնացիզմի (իրավական ծայրահեղականության) դրսևորումների և նեոնացիստական կուսակցությունների ու շարժումների աճը, որոնցից ոմանք խորհրդարան են անցել պետության կամ եվրոպական մակարդակով»:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը Եվրոպայի խորհրդի 47 պետություններին կոչ է արել՝ մշակել նեոնացիստական գաղափարոխոսության դեմ պայքարի գործողությունների պլաններ: ԵԽԽՎ-ն նաև հանդես է եկել Եվրոպայի խորհրդի «ո՛չ ատելության հրահրմանը» արշավի շարունակման աջակցության օգտին՝ Եվրոպայի երիտասարդության ներգրավմամբ: Այն անհրաժեշտ է համարում գործողությունների պլան մշակել ոստիկանության և հատուկ ծառայությունների, այդ թվում ինտերնետ-ոստիկանության համար՝ ինտերնետ-ռեսուրսներում նեոնացիստական ատելության դեմ պայքարելու նպատակով: