Բարսելոնայի նախկին պաշտպան Կառլես Պույոլը նշել է Եվրո-2016-ի ֆավորիտներին
ՍպորտԿատալոնական «Բարսելոնայի» եւ Իսպանիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Կառլես Պույոլը ТАСС-ին տված հարցազրույցում խոսել է Եվրոպայի 2016թ. առաջնության մասին:
«Չեմ կարող ասել, թե ով կհաղթի: Մրցաշարը չափազանց բարդ է, եւ ես կարող եմ նշել միայն ֆավորիտներին:
Կարծում եմ, որ Եվրոպայի 2016թ. առաջնության ֆավորիտներ են համարվում Գերմանիայի, Իսպանիայի եւ Ֆրանսիայի հավաքականները:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա ընտրանին լավ ֆուտբոլիստներ ունի: Հիշում եմ Եվրո-2008-ում ռուսական թիմի փայլուն հանդիպումները»,- նշել է իսպանացին: