Կական դարձյալ չի մասնակցի Ամերիկայի Գավաթին
ՍպորտԲրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Կական վնասվածքի պատճառով բաց կթողնի Ամերիկայի գավաթի խաղարկությանը, գրում է Goal.com-y:
Ամերիկյան «Օռլանդոյի» 34-ամյա ֆուտբոլիստն ազգային թիմ էր հրավիրվել Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Դուգլաս Կոստայի փոխարեն, սակայն Պատամայի դեմ ընկերական խաղում ստացած վնասվածքի պատճառով պետք է բաց թողնի 15-20 օր: Բրազիլիայի հավաքականում Կակային կփոխարինի «Սան Պաուլոյի» կիսապաշտպան Գանսոն:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականում 92 խաղ անցկացրած Կական երբեք չի մասնակցել Ամերիկայի Գավաթին, որն անցկացվելու է ԱՄՆ-ում: Խմբային փուլում բրազիլացիները մրցելու են Էկվադորի, Պերուի ու Հաիթիի հավաքականների հետ: